ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական ամառանոցում հյուրընկալել է դպրոցների շրջանավարտներին։
Վարչապետը շրջանավարտների հետ սելֆի է արել։
Ամառանոցում բեմ է տեղադրվել` դիջեի մասնակցությամբ։ Կազմակերպվել է հյուրասիրություն։
Հայաստանի դպրոցներում այսօր հնչեց «Վերջին զանգը»։ Այս տարի այն հնչեց Հայաստանի 1409 պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցներում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի նույնպես Փաշինյանը կառավարական ամառանոցում նման երեկույթ էր կազմակերպել շրջանավարտների համար։–0–