Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
12:34
21 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով Հայաստանի անկախության 29–րդ տարեդարձի կապակցությամբ։
Загружается новость ... "Лево"
Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։
«ՀՀ Անկախության տոնի առթիվ Հայոց եռագույնով պատված հեռուստաաշտարակն ու գիշերային հիասքանչ Թբիլիսին», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 29–ամյակը։ Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ:
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։–0–