418.04
4.21
392.6
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա

19:47
25 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

25.11.2021թ․ Բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով դրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով:

Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։

ԱՄՆ դոլարով և Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ և «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900 ՀՀ դրամ։

Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։

Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռևս չեն հանդիսանում Բանկի հաճախորդ:

SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ Բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը և ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաև հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով Բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թ․ առաջին 3 եռամսյակների արդյունքներով Բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում՝ հետևյալ հղումով, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները