ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ԱԻՆ Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման:
Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ վկայականը ԿԳՄՍ նախարարի անունից հանձնել է այդ գերատեսչության փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Սա Եռամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանի համար թվով 3-րդ ձեռքբերումն է` Դյուցազնագրքի ռեկորդ սահմանելուց և Հայաստանի սպորտի վարպետ դառնալուց հետո:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում