421.65
4.55
388.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

Վարժական հավաքների, զորակոչի ծանուցման նոր համակարգ է նախատեսվում ներդնել․ առաջարկվում է ծանուցման 4 տարբերակ

16:37
21 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գործող օրենքի համաձայն՝ պարտադիր զինծառայության զորակոչին, վարժական հավաքներին և զինվորական վարժանքներին մասնակցելու գործընթացի շրջանակում քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումներն ստանում են փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևերը, հաղորդում է «Առաջին լրատվականը»։

Ծանուցման գործընթացը հստակեցնելու նպատակով մշակվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Գործընթացը կարգավորվում է հետևյալ սկզբունքով. մենք քաղաքացուն ծանուցելու ենք 4 տարբեր եղանակներով: Առաջին եղանակը քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստն է, երկրորդ տարբերակը քաղաքացուն առձեռն հանձնելու միջոցով տարբերակն է, երրորդ տարբերակը փոստային առաքումն է: Եթե առաջին երեք տարբերակներով պետությունը քաղաքացուն չի կարողանում ծանուցում իրականացնել, ապա ազդարար համակարգում տեղադրվում է ծանուցման քաղվածք, որը տեղադրելուց հետո 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված, որից հետո՝ չներկայանալուց հետո, կան պատասխանատվության ենթարկելու հիմքեր»,- ասել է Հրաչյա Սարգսյանը և հավելել՝ գործընթացի շրջանակում հնարավոր կլինի ներգրավել համապատասխան թվով պահեստազորայիններ:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև, որ վարժական հավաքի հայտարարման օրվան նախորդող առնվազն եռամսյա ժամկետում իրականացվում է վարժական հավաքի նախապատրաստման գործընթաց:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում գտնվող քաղաքացին պարտավոր է զինկոմիսարիատի համապատասխան ծանուցման հիման վրա ներկայանալ իր զինվորական հաշվառման մարմին:

Հրաչյա Սարգսյանն առաջարկել է օրենքի նախագիծը քննարկել հրատապ ռեժիմով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
26 Մայիսի 2024
Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ