ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 28-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 30-ամյա Արմինե Խաչատրյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Կոտայքի քրեական հետախույզների ձեռնարկած որոնողական և բացատրական աշխատանքների արդյունքում, ապրիլի 29-ին, ժամը 02.30-ին, կինը վերադարձել է տուն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:–0–