ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը
«Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, Մայա Ժիդկովան հայտնաբերվել է Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Ժիդկովան հոկտեմբերի 27–ից որոնվում էր որպես անհետ կորած։–0–