ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն:
Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:
Դորտմունդ - Երևան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ:
Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում