ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետր հատվածի երթևեկությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով
խաթարվել էր միջպետական ճանապարհի նշված հատվածի երթևեկությունը։–0–