ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում նոր Պլանետարիումը կբացվի տեխնիկական ռեժիմով՝ 2020 թվականի մարտի 7-ին, նշվում է Պլանետարիումի Facebook–յան էջում:
«Այն կցուցադրի ֆիլմեր տիեզերքի ծագման, աստղերի և մոլորակների ձևավորման, ինչպես նաև տիեզերագնացության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մասին», – նշվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Պլանետարիումը պետք է բացվեր անգլիական այգում 2020թ.–ի հունվարի 1–ի կեսգիշերին, սակայն բացումը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում