ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ։
Ինչպես ուրբաթ ավելի վաղ հայտնել էր «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «Մարիոթում» անցկացվում է հասարակական կազմակերպությունների կոնֆերանս։ Ակցիայի նպատակն է հայտարարել Հայաստանում խոսքի ազատության և քաղաքացիական հասարակության խնդիրների մասին։
Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ Հայաստանում չկա ժողովրդավարություն և վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Առանց Թրեյսի Հայաստան»։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում