415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը

14:47
29 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում մշակված փուլային գործողությունների ծրագրի առաջին մասով Երևան համայնքի կողմից նոր ներկրված ավտոբուսները կներառվեն տրանսպորտային գործող ցանցում և հնարավրություն կտան ամբողջությամբ շահագործումից հանելու և ազատվելու միկրոավտոբուսներից, մասնավրոապես` «Գազել»–ներից, քանի որ դա նոր երթուղային ցանցի առաջնային խնդիրներից մեկն է։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով, կատարված հաշվարկներով առկա ավտոբուսային պարկը բավարարվում է այդ խնդիրը լուծելու համար։
«Առաջին փուլի փոփոխությունները վերաբերում են շարժակազմի տեղատարողության ավելացմանը, ինչը շնորհիվ կբարձրանա ուղևորափոխադրումների հարմարավետությունը, առավելագույնս արդյունավետ կշահագործվեն նոր ավտոբուսները, ինչպես նաև կվերանա կռացած ուղևորափոխադրումը Երևանում։ Այս առաջին փուլի մեկնարկը կտրվի հունիսի 1–ին և ամբողջությամբ կավարտվի օգոստոսի 30–ին։ Այսինքն սեպտեմբերի միկրոավտոբուսների շահագործումն ամբողջությամբ կդադարեցվի», – նշեց նա։

Նրա խոսքով, Առաջին փուլի գործողությունների մասով կազմված է հստակ ժամանակացույց և պլան` մանրամասների երթուղիների նկարագրությամբ։ Նա ներկայացրեց յուրաքանչյուր երթուղու մասով նախատեսված փոփոխությունները։

 Հունիսի 1–ից նախկինում միկրոավտոբուսային համար 3 և 12 համարները կմիավորվեն և կգործեն N32 ավտոբուսային երթուղու տակ։ Նախկին երթուղիների գծերն ամբողջությամբ պահպանված են, ավելացվել է բացառապես Արամ Խաչատրյանից դեպի Մամիկոնյանց նոր ճանապարհի սպասարկումը։ Կսպասարկվի «Ժոնգ տոնգ» տիպի ավտոբուսներով։ Բոլորի երթուղիների համար հաճախականությունը կկազմի միջինը 13 րոպե։

Համար 13 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 34 ավտոբուսային երթուղով, որն ամբողջությամբ կպահպանի նախկին միկրոավտոբուսային երթուղու ուղեգիծը և կսպասարկվի «Ժոնգ տոնգ» տիպի ավտոբուսներով։ Համար 57 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 51 ավտոբուսային երթուղով` պահպանելով նախկին երթուղու ամբողջ ուղեգիծը, կսպասարկվի «Ժոնգ տոնգ» տիպի ավտոբուսներով։

Համար 63 և համար 34 միկրոավտոբուսային երթուղիները կմիավորվեն` պահպանելով ամբողջական ուղեգիծը և կգործեն համար 52 ավտոբուսային երթուղու ներքո, կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» տիպի ավտոբուսներով։
Այս բոլոր փոփոխությունները տեղի կունենան մինչև հունիսի 15–ը։

Համար 1 միկրոավտոբուսային երթուղին կփոխարինվի համար 2 ավտոբուսային երթուղով։ Ուղեգծի վերջնամասում փոփոխություն է եղել դեպի «Մարս» գործարան, կսպասարկվի «Հիգեր» կամ «Գազել» տիպի ավտոբուսներով, մեկնարկը կտրվի հունիսի 1–ին։

Համար 19 և 29 միկրոավտոբուսային երթուղիներում տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կսպասարկվի համար 36 ավտոբուսային երթուղով և կապահովի կապը Գաջեգործների փողոցից դեպի Արագածի փողոց։

Բոլոր երթուղային փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները