Երևանում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն
19:37
02 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սլավմեդ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ են եկել արցախցի զույգեր` Արթուրն ու Մանեն։
Ինչպես նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում, Արցախից բռնի տեղահանված և առաջին խմբի հետ ՀՀ տեղափոխված Նախշուն Օհանջանյանը` լինելով 39 շաբաթական զույգ պտղով հղի, անմիջապես դիմել է բժշկական կենտրոն։
Սեպտեմբերի 28–ին լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ։–0–
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները