ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանում այսօր՝ օգոստոսի 18-ին օդի ջերմաստիճանը կսահմանի 60-ամյա ջերմաստիճանային ռեկորդ, հաղորդում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Այսօր ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +40-ի: Սա նոր ռեկորդ է Երևանում օդերևութաբանության մոնիթորինգի ամբողջ պատմության ընթացքում, 1961թ.-ի օգոստոսի 18-ին գրանցվել է +38,2:
Օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա մի քանի օրը Երևանում և Հայաստանի մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օգոստոսի 20-21-ը օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում