425.62
4.27
394.46
+4
Եղանակը Երևանում
Հայ

Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա (ՎԻԴԵՈ)

11:08
22 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: 

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, հանգստի գոտու շինարարությունն արդեն ավարտական փուլում է: Նախագիծն առավել քան սպասված էր այս մարզաձևի սիրահարների համար, որոնց հաճախ կարելի է հանդիպել Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում: Սա այն միակ վայրն է, որը քիչ թե շատ հնարավորություն է տալիս սքեյթ քշել:

«Մենք այս սքեյթ պարկին սպասել ենք մոտ ութ տարի, սրանով Հայաստանում սքեյթբորդինգը նոր էջ է բացելու նոր մակարդակի է հասնելու: Սա մեզ հնարավորություն կտա ունենալ մրցունակ սքեյթբորդինգ: Այստեղ կարող ենք արդեն կազմակերպել մրցումներ ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև ամբողջ աշխարհի, այսինքն՝ կարող ենք հյուրեր ընդունել»,- նշում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի նախագահ Էմիլ Սարդարյանը:

Շուրջ 5000 քառակուսի մետր հանրային տարածքի բարեկարգման պատասխանատվությունն ստանձել է Ուկրաինայի հայերի միությունը: Սա համայնք-մասնավոր համագործակցության լավագույն օրինակներից է: 

Ծրագրի մեկնարկը տրվեց նախորդ տարի, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը պայմանագիր կնքեց նվիրատուի՝ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի հետ: Տարածքում նախատեսված է ունենալ բուժկետ, սքեյթի վարձակալման կետ, հանրային սանհանգույց, կբարեկարգվեն կառուցապատումից ազատ կանաչ գոտիները՝ համալրելով դրանք յուրօրինակ լանդշաֆտային դիզայնով: Կկիրառվի էներգախնայող քաղաքականություն. կիրականացվի ընդհանուր տարածքի պարագծային լուսավորություն՝ ԼԵԴ համակարգի և արևային պանելների օգտագործմամբ: 

«Նոր՝ զրոյական կետից ոռոգման ցանց, կոյուղագիծ, ջրագիծ, հոսանքի մալուխների տեղափոխություն, գազատարներն իջեցրել ենք հողի տակ և բետոնային հսկայական աշխատանքներ է իրականացվել: Հինգ սրճարան է ապամոնտաժվել, որոնք չէին շահագործվում և աղբավայրի էին վերածվել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը: 

Նախագիծը կյանքի կոչելու գործում մասնագետները ցուցաբերել են համալիր մոտեցում. սքեյթ -պարկը նախատեսված է նաև հեծանիվ, անվաչմուշկ և ինքնագլոր քշելու համար:

«Միտքն այն է, որ ամեն մեկը գտնի իր հատվածը՝ ինչպեսև ի սկզբանե մտածել էինք: Պատմության մեջ սքեյթ քշում են ամեն տեղ, որտեղ հնարավոր է, դրա համար հարկավոր են հարթ, թեք տարածքներ, ինչպես նաև բեկված տարածքներ. փորձել ենք այստեղ ստանալ, քանի որ առաջինն է, կտրուկ հատվածներ չենք կառուցել, որովհետև թող այս մարզաձևը դեռ ձևավորվի: Մոտեցել ենք որպես լանդշաֆտային դիզայնի, որ տեսքով էլ մեղմ լինի»,- նկատում է նախագծի ճարտարապետ Արմեն Շատվորյանը:

«Տարիներ առաջ սքեյթբորդինգը Հայաստանում դեռ զարգացում չուներ և շատ քիչ մարդիկ էին դրանով զբաղվում, իսկ հիմա օրեցօր մեծանում է նրանց թիվը, նամանավանդ, որ մարզաձևն արդեն պաշտոնապես դարձավ օլիմպիական: Ու ճիշտ պահին այս պարկը կառուցվեց, որովհետև կան հեռանկարային քշողներ, որոնք կարող են մարզվել ու, ինչու ոչ, մրցումներին մասնակցեն ու մեդալներ բերեն Հայաստան»,- ասում է Հայաստանի սքեյթբորդինգի ֆեդերացիայի փոխնախագահ Շիրազ Խաչատրյանը:

Արդեն համայնքի միջոցներով նախաձեռնվեց նաև Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի հիմնանորոգման ծրագիրը: Քաղաքապետ Հայկ Մարությանի հանձնարարությամբ հաստատված ծրագրով տասնամյակներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող այգին բերվում է նոր տեսքի: Ընդհանուր առմամբ բարեկարգվում է շուրջ 16000 քմ տարածք:

«Սա Օղակաձև զբոսայգու այն հազվադեպ հատվածներից էր, որտեղ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք ստանալ անտառապատ տարածք և քաղաքապետարանն իր միջոցները կենտրոնացրեց այս մասի վրա: Մենք մի հրաշալի վայր ենք ստանում արդեն և, կարծում եմ, շատ մոտ ժամանակներս մեր քաղաքացիների համար ամբողջ ծավալով կբացենք այգու այս հատվածը», -նշում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը:

Հիմնանորոգման ծրագրով հանգստի գոտին ապահովվել է ոռոգման ու արտաքին լուսավորության նոր համակարգով, բարեկարգվել են ճեմուղիներն ու ծառուղիները, շուտով կտեղադրվեն նստարաններ ու աղբամաններ, այգու ողջ միջավայրը հարմարեցված և մատչելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Ես շատ կցանկանամ, որ այս հատվածը դառնա մեր քաղաքացիների համար սիրված վայր, ընդհանրապես, Օղակաձև զբոսայգին պետք է տանի այն դերը, ինչը մեծ քաղաքներում տանում են այդ անտառները: Օրինակ, Փարիզում Բուլոնյան անտառը կամ Նյու Յորքում կենտրոնական պարկը: Այդ առումով մենք շատ լավ հատված ենք ստանում և այս ամբողջ գործընթացը շարունակվելու է մինչև Կոնսերվատորիայի այգի»,- նշում է Ավետ Պողոսյանը:

Օղակաձև զբոսայգին բաղկացած է նախագծային 6 հատվածներից: Ընդհանուր մակերեսը 31 հա է, որից 50-60 %-ը այս պահին «զբաղեցված» են տնտեսվարողների կողմից:

«Հիմնականում բանակցային գործիքակազմն ենք օգտագործել և տարիներով անխնամ մնացած հատվածներ տնտեսվարողների հետ բանակցությունների շնորհիվ վերադարձվեցին համայնքին և արդեն այսօր կանաչապատ տեսք ունեն»,- ընդգծում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը:

Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից – Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածը շատ շուտով նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն արդեն իրականություն է:–0–ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանը շուտով ժամանակակից հանրային սքեյթ-պարկ կունենա: 

Զբոսայգու՝ Տիգրան Մեծի պողոտայից – Վարդանանց փողոց ձգվող բարեկարգվող հատվածը շատ շուտով նորովի, հարմարավետ ու անվտանգ կներկայանա երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Այգին հատված առ հատված հանրությանը վերադարձնելու քաղաքային իշխանության նախաձեռնությունն արդեն իրականություն է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ