421.65
4.55
388.4
+21
Եղանակը Երևանում
Հայ

ARARAT Charles Aznavour Signature Blend. ներթափանցում՝ լեգենդար մաեստրոյի աշխարհ հատուկ երեկոյի շրջանակում (ՖՈՏՈ)

15:57
21 Մայիսի 2024

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 20-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակը ներկայացրեց մաեստրո Շառլ Ազնավուրին նվիրված «ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial» միջոցառումը, որը տեղի ունեցավ Դվին հյուրանոցի “One & Only» թատրոնում։

ЕКЗ

«ARARAT Charles Aznavour Signature Blend. Maestro’s Centennial» միջոցառումը հարգանքի յուրատեսակ տուրք է անգերազանցելի երաժիշտ, արտիստ, բարերար և դիվանագետ Շառլ Ազնավուրին, ինչպես նաև ևս մեկ պատրվակ բացահայտելու մաեստրոյի թողած հսկայական ժառանգությունը և վարպետության նոր եզրերը։

ЕКЗ

Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ՝ նրա ստեղծագործություններով և այն ջերմությամբ, որը մաեստրոն ստեղծագործական իր ողջ ուղու ընթացքում ի սրտե կիսել է ողջ աշխարհի հետ։

ЕКЗ

Երեկոյի հատկանշական պահերից մեկը դարձավ մաեստրոյի հուզական աշխարհը բացահայտող փորձառությունը։ Այդպես, հյուրերը կիսվելով իրենց տպավորություններով, արհեստական ​​բանականության միջոցով րոպեների ընթացքում կարողացան ստեղծել իրենց երեկոն հիշարժան դարձնող «Դրվագը»։ ARARAT-ի կողմից մշակված հատուկ հարթակը հուզական յուրատեսակ լրացում է ARARAT-ի և Շառլ Ազնավուրի 2017 թվականին նախաձեռնված համատեղ նախագծի, որի արդյունքում ստեղծվեց ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

ЕКЗ

Բացառիկ կուպաժը բաղկացած է հազվագյուտ հնագույն սպիրտներից, որոնք արտացոլում են Շառլ Ազնավուրի ստեղծագործական ուղու կարևորագույն պահերը:

ЕКЗ

1956: Առաջին հաղթանակի նոտաներ

Շառլ Ազնավուրի դեբյուտը Փարիզի Օլիմպիա համերգասրահում

1960: Համաշխարհային փառքի նոտաներ

“Je m'voyais déjà” երգի ստեղծումը, որի շնորհիվ Շառլ Ազնավուրը հայտնի դարձավ ողջ աշխարհում

1981: Հավերժական սիրո նոտաներ

“Une vie d'amour” (Հավերժական սեր) դասական հիթի ստեղծումը

ЕКЗ

ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակի բացառիկ կուպաժն իր մեջ ամբողջացնում է հենց այս տարեթվերի սպիրտները՝ Ազնավուրի ժառանգության ողջ արտացոլանքն ամփոփելով կոնյակի համային նուրբ նոտաների հանգույցում։ Միջացառման ընթացքում կազմակերպված համտեսի ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը։

ЕКЗ

ARARAT ուլտրա-պրեմիում շարքի վառ կոնյակներից մեկը՝ ARARAT Charles Aznavour Signature Blend կոնյակը, ներկայացված է ARARAT ապրանքանիշի հիմնական բոլոր շուկաներում և առանձնանում է իր էլեգանտ փաթեթավորմամբ, որի արտիստիկ լուծումները հաստատել է հենց ինքը՝ մաեստրոն, ում ստորագրությունը, դառնալով դիզայնի անբաժանելի մաս, պսակում է երկու Լեգենդների համագործակցությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կոնյակի փաթեթավորման վրա կատարվել են նրբագեղ լրացումներ՝ խորհրդանշական այս տարին առավել ընդգծելու համար։

ЕКЗ

«Մարդ, ով ձևավորեց մի ամբողջ ժամանակաշրջան, Մարդ-լեգենդ, Հայաստանի և ֆրանսիական շանսոնի խորհրդանիշ, դարի լավագույն էստրադային կատարող ըստ Times-ի, արտիստ, հումանիստ․ Ազնավուրի մասին զրույցները ժամանակ և սահմաններ չեն ճանաչում։ Նա ժամանակից անդին է, բայցև հավերժ ժամանակակից։ Նա երգել է բոլորի համար, միևնույն ժամանակ զրույց տանելով յուրաքանչյուրիս հետ։ Իր մասին խոսելիս նա ասում էր, որ իր պարտքն ու անձնական ցանկությունն է կիսվել անկեղծությամբ և քնքշությամբ։ Այսօր մենք պատվում ենք Ազնավուրին և խոնարհվում այն ​​հավերժական սիրո, անկեղծության և վարպետության առջև, որոնցով նա այդքան անձնվիրաբար կիսվել է։ Անսահման ուրախ եմ, որ այս նշանակալից տարում ARARAT հայկական կոնյակը «Ազնավուր» հիմնադրամի հետ հովանավորում է նաև մաեստրոյին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք։ Համոզված եմ, որ Լեգենդը հավերժ կապրի։ Իսկ ARARAT-ի հետ համատեղ պատմությունը կշարունակի բացահայտել Լեգենդների նոր եզրերը»,- նշեց Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։

ЕКЗ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:06
26 Մայիսի 2024
Հեղեղված Ալավերդիից տարհանված հղին ծննդաբերել է
Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար
12:57
08 Մայիսի 2024
Անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
Շուրջ 30 օր որպես անհետ կորած որոնվող 18–ամյա աղջիկը հայտնաբերվել է
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ