ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի Քաղաքացիական խորհուրդ ձևավորելու գաղափարը կյանքի է կոչվում: Այս մասին հայտնել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոսֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Загружается новость ...
"Право"
«Բոլոր նրանք, ովքեր տալու բան ունեն հայրենիքին՝ իրենց մասնագիտական կենսափորձով, երկրի տնտեսության, ռազմա-արդյունաբերական համալիրի, գիտության և այլ ոլորտների զարգացման ծրագիր կամ հստակ ձևակերպված առաջարկ ունեն, կարող են միանալ: Երկար մեկնաբանություններ պետք չեն»,- գրել է նա Facebook-յան իր էջում:
Նա առաջարկել է բոլոր հետաքրքրված անձանց նշել անուն ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն և ոլորտը:
«Ի գործ»,-կոչ է արել փորձագետը։-0-