ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է 4-ամյա Մարի Սահակյանին:
Մեկ շաբաթ առաջ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում Մարին ցանկություն էր հայտնել հանդիպել Նիկոլ Փաշինյանին և լուսանկարվել նրա հետ, նշվում է ՀՀ կառավարության Facebook-յան պաշտոնական էջում։
Վարչապետը զրուցել է փոքրիկի հետ, նրան ցույց տվել իր աշխատասենյակը, նվիրել մանկական գրքեր և ինտելեկտուալ խաղեր:–0–