418.04
4.21
392.6
+17
Եղանակը Երևանում
Հայ

Մարդիկ հարսանիք են անում, ուտուշ-խմուշ ա. Սասուն Միքայելյանն առաջարկում է թույլատրել 60 մարդու մասնակցությամբ հարսանիքներ

16:52
12 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, անդրադառնալով հանրային միջոցառումներին առավելագույնը 40 հոգու մասնակցությանը, առաջարկել է 40-ի փոխարեն թույլ տալ 60 հոգու մասնակցությունը հարսանիքներին:

«Կամ անել 60 հոգի մենակ հարսանիքի դեպքում, որովհետև մարդիկ հարսանիք են անում, ուտուշ-խմուշ ա: Մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, մենք մեր հարսանիքները պետք է հնարավորինս շատ մարդկանցով անենք: Կան 100-ավոր մարդիկ, ովքեր նշանվել են, հնարավորություն կտանք մարդկանց, որպեսզի հարսանիքն արվի»,- առաջարկել է նա:

Նա նշել է, որ ինչ վերաբերում է բաց տարածքներին, ապա Հայաստանը միայն Երևանը չէ, մարզերում էլ ցուրտ է, կարող է փակ տարածքներում լինել:

Պարետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հետագա հնարավոր փոփոխությունները կախված են լինելու համաճարակային իրավիճակից:

«Եթե դրական տենդենցը պահպանենք, միգուցե հաջորդ քայլով մեղմացումներն ավելի մեծ լինեն, քան ձեր նախանշածը, այսինքն և քանակապես, և փակ տարածքներում համաճարակային իրավիճակը մեզ հնարավորություն կտա ավելի մեծ մեղամոցումների գնալ»,- hայտնել է նա ԱԺ նիստի ժամանակ:

Միքայելյանը շարունակել է պնդել իր առաջարկը՝ միևնույն ժամանակ կարևորելով կանոնների պահպանումը.

«40 ու 60 միջև, չեմ հասկանում, ինչ տարբերություն կա: Էսօրվա դրությամբ ես առաջարկում եմ, ու ճիշտ եմ գտնում, որ 40 արվի 60: էն սահմանափակումները ու հնարավոր խստացումները թող լինեն»,- նշել է Միքայելյանը արձագանքի ժամանակ:

Ավինյանը հակադարձել է, որ նախնական տարբերակով առաջարկվում էր թույլատրել 30 հոգու մասնակցություն. «Ենթադրվում է, որ նույնիսկ հարսանիքներն այս համաճարակային իրավիճակի պայմաններում հնարավորինս նեղ ընտանեկան կազմով պետք է լինեն: Դրական դինամիկայի պահպանման պայմաններում մեղմացումներ կլինեն ու միջոցառումների մասնակիցների թույլատրելի թիվը կավելացվի»,- հայտնել է Ավինյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները