ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նոբելյան մրցանակի միանգամից հինգ դափնեկիրներ կայցելեն Հայաստան այս տարվա ապրիլին, հայտնում է nobeldays.am–ը։
Կենսաբաններ Աարոն Չեխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դան Շեխթմանը (Իսրայել), պաթոլոգ Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյիթի Նեգիսին (Ճապոնիա) Երևանում կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության բաց դասախոսություններ կկարդան, ասվում է հաղորդման մեջ։
Այցը կազմակերպվել է «Նոբելյան օրեր» բացառիկ միջոցառման շրջանակում, որը կանցկացվի ապրիլի 11-16–ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում