416.29
4.22
388.08
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Քաղաքի երազանք» կամ Դիսնեյլենդ Երևանում. մայրաքաղաքում բացառիկ զբոսայգի կկառուցվի (ՖՈՏՈ)

14:38
22 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման նոր նախագիծ քաղաքային տնտեսության զարգացման և ներդրումների ծրագրի շրջանակում։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, այս պահին առկա է այգու վերակառուցման միայն կոնցեպտուալ (էսքիզային) ծրագիրը, և ներդրողներ են փնտրում։

«Այս ներդրումային առաջարկը քաղաքի տեսքի վերափոխման նախագծերից ընդամենը մեկն է, այսպես կոչված, «քաղաքի երազանք», որը կարող է իրագործվել միայն ներդրողի առկայությամբ»,– ասաց Կարապետյանը։

парк Победы

Փաստաթղթերի համաձայն, այգու վերակառուցման արժեքը կկազմի 30 մլրդ դրամ (շուրջ $61 մլն), շինարարությունը կտևի մոտ 3 տարի։

«Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ծրագրի հիմնական նպատակն է ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ զբոսաշրջիկների համար ստեղծել 21-րդ դարին համահունչ ոճային և թեմատիկ հարուստ լուծումներով մի վայր՝բոլոր տարիքային խմբերի համար, որտեղ միաձուլված են լինելու հանգստի, ժամանցի և զվարճանքի բոլոր երեք տարրերը։
Վերակառուցման և արդիականացման ծրագրում հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի պատմությանը, ավանդույթներին և առասպելներին առնչվող բաղադրիչներին։

парк Победы

Ծրագրով նախատեսված է կառուցել այգու հասարակական և վճարովի գոտիներ: Վճարովի գոտում ստեղծվելու է ամֆիթատրոն, ժամանակակից մանկական խաղահրապարակներ, ատրակցիոններ, կախարդական այգի և զվարճանքի յուրահատուկ կառույցներ: Հասարակական գոտում նախատեսվում է իրականացնել տարածքի կանաչապատում, այգիների և ճեմուղիների արդիականացում: Այգու ենթակառուցվածքները կնախատեսվեն այնպես, որ այն հնարավոր լինի շահագործել տարվա բոլոր եղանակներին:

парк Победы

Հաղթանակ զբոսայգու տարբերակող առանձնահատկություններից է լինելու նաև 21-րդ դարի ինտերակտիվ ուսումնական բաղադրիչների կիրառությունը։ Արդյունքում այգու բոլոր այցելուները հնարավորություն կունենան օգտվելու տեղեկատվական համակարգերից։

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կդիտարկի նաև հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և գործընթացի կազմակերպման գործում:

парк Победы

«Հաղթանակ» զբոսայգին բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29–ին, սակայն դրա կառուցումը սկսվել էր դեռևս նախորդ դարի 30–ականների վերջին։ Զբոսայգու ընդհանուր մակերեսը կազմում է 270 հազար քմ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:07
16 Ապրիլի 2024
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ՝ Հայաստանի լեռներից․ գորշ արջն իր քոթոթների հետ զբոսանքի է դուրս եկել. ՎԻԴԵՈ
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
10:27
07 Մարտի 2024
Փրկարարները հայտնաբերել են Արագած լեռը բարձրացած 20–ամյա երիտասարդին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արագած լեռը  բարձրացած 20–ամյա երիտասարդը հոսպիտալացվել է․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:31
06 Մարտի 2024
Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հրապարակներից մեկը կանվանակոչվի Հայաստանի անունով
19:11
13 Փետրվարի 2024
Հայաստանը նշում է Տյառնընդառաջը կամ Տիրոջ ընծայման օրը
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին
17:35
12 Փետրվարի 2024
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է (ՖՈՏՈ)
Գարուն՝ ձմռանը․ Հայաստանի մարզերից մեկում +22 աստիճան է. ՖՈՏՈ
21:35
06 Փետրվարի 2024
Բացառիկ ձմեռ․ Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի (ՖՈՏՈ)
Հայաստանն այս ձմեռ հազվադեպ այցելու ունի․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
14:13
05 Դեկտեմբերի 2023
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով (ՖՈՏՈ)
Իջևանի ԲԿ–ում լույս աշխարհ են եկել թմբլիկ երկվորյակ տղաներ՝ յուրաքանչյուրը 3,5կգ քաշով․ ՖՈՏՈ
10:29
24 Նոյեմբերի 2023
Գորիսը շուտով երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա (ՖՈՏՈ)
Գորիսը երեկոյան ժամերին հեքիաթային տեսք կստանա․ ՖՈՏՈ
11:39
09 Նոյեմբերի 2023
Սրտի զարկը վերականգնված զինծառայող Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի զարկը բժիշկներին հաջողվել էր վերականգնել, դուրս է գրվել հիվանդանոցից
15:13
06 Նոյեմբերի 2023
Հայաստանում ծնելիության աճը շարունակվում է․ 9 ամսվա տվյալներ
Հայաստանում 2023 թվականի հունվար-սեպտեմբերին ծնելիության մակարդակը, 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,6 տոկոսով։ Այս մասին են վկայում Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները