484.07
7.4
459.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյան. իրավիճակը շարունակում է մնալ լարված. ունենք 500 ծայրահեղ ծանր և ծանր պացիենտ (ՎԻԴԵՈ)

12:30
11 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսի համաճարակը շարունակում է մնալ կառավարության թիվ մեկ օրակարգային խնդիրը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Загружается новость ... "Лево"

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը:

«Երեկ արձանագրված նոր դեպքերի թիվը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի: Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, բայց պետք է փաստենք, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդքանով մեծ եղել: Երեկ արվել է 2233 թեստ, նախորդ օրվա 1751-ի փոխարեն:  Դրական նոր թեստերի տոկոսը մոտավորապես նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ: Սա կարևոր ցուցանիշ է»,- նշել է Թորոսյանը

«Ցավով պետք է նշեմ, որ ունենք 18 մահվան դեպք և ընդհանուր մահերի թիվը դառնում է 245: Երեկվա դրությամբ ունեցել ենք հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն մահճակալային ֆոնդի տեսանյությունից, գումարային ունեցել ենք մոտ 500 ծայրահեղ ծանր և ծանր, սակայն կարող եմ փաստել, որ հիմնական մեծ կենտրոններում ազատ տեղեր եղել են այդպիսի պացիենտներին տեղավորելու համար»,- նշել է Թորոսյանը:

Հաջորդ կարևոր ցուցանիշը, Թորոսյանի խոսքով, հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն է. առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 32 հոգի, որոնք կարիք ունեն հոսպիտալացման, որոնցից միայն 4-ն է տանը, մնացած 28-ը այլ հիվանդանոցներում են, բայց պետք է  տեղափոխվեն կորոնավիրուսային բաժանմունքներ:

«Ընդհանուր գնահատականն այն է, որ իրավիճակը շարունակում է մնալ լարված, սակայն հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը փոխհատուցվում է հնարավորությունների աճով, մեր սպասարկման ունակություններով: Սա չի նշանակում, որ չպետք է մեր զսպողական միջոցառումները շարունակենք և ուժեղացնենք, այդպիսով այս կառավարելի վիճակը պահենք ինչքան հնարավոր է երկար և գնանք դեպի անկման»,- նշել է նախարարը:-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:52
12 Մայիսի 2022
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է (ՎԻԴԵՈ)
Բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս. մոր կողմից Դեբեդ գետը նետված 2–ամյա Արևն ապաքինվել է. ՎԻԴԵՈ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
13:06
27 Ապրիլի 2022
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
Արևի պես ժպտում է բոլորին. մոր կողմից գետը նետված 2–ամյա Արևի մոտ նկատվում է դրական դինամիկա
13:45
21 Ապրիլի 2022
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
Երևանում հազվադեպ հիվանդությամբ 30–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել
15:02
30 Մարտի 2022
Հայ աշակերտները ոսկե մեդալի են արժանացել ՌԴ-ում անցկացվող «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնում
Հայաստանը ներկայացրել են Նարեկ Սարգսյանը և Գևորգ Սարգսյանը
23:37
07 Մարտի 2022
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ (ՖՈՏՈ)
Իսկական հրաշք. Հայաստանում 540 գրամ քաշով ծնված փոքրիկն այսօր դուրս է գրվել 3 կգ 700 գրամ քաշով և լիովին առողջ. ՖՈՏՈ
21:22
01 Մարտի 2022
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել (ՖՈՏՈ)
44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած 60-ամյա ամուսինները կրկին ծնող են դարձել. ՖՈՏՈ
14:27
24 Փետրվարի 2022
33 տոննայանոց վագոնը քաշել է ճկույթով. Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել (ՎԻԴԵՈ)
Երևանի մետրոյում համաշխարհային ռեկորդ է սահմանվել. ՎԻԴԵՈ
20:52
21 Փետրվարի 2022
Վանաձորցի հրշեջ-փրկարարն արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման
Եռամարտիկ, Աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, համաշխարհային քառակի ռեկորդակիր, հրշեջ-փրկարար Զորիկ Պետրոսյանը արժանացել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման
14:54
21 Փետրվարի 2022
Մինչև 400 հազ. դրամի վարձատրություն. ՀՀ–ում ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը կբարձրանա
Մինչև 400 հազ. դրամի վարձատրություն. ՀՀ–ում ուսուցիչների աշխատավարձի  դրույքաչափը կբարձրանա
14:32
29 Հունվարի 2022
Նախօրեից որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Նախօրեից որպես անհետ կորած որոնվող 15-ամյա աղջիկը հայտնաբերվել է
19:37
29 Դեկտեմբերի 2021
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները (ՎԻԴԵՈ)
2021 թ.-ին աշխարհը նվաճած հայ երիտասարդների հաջողությունները. ՎԻԴԵՈ