«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
11:49
24 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում։
Ստեղծագործությունը կոչվում է «Սուսո WTF»: Խոսքերի հեղինակներն են Վարդան Զադոյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Նարեկ Հովսեփյանը, Սարգիս Մնոյանը, Գարիկ Մարտիրոսյանը, երաժշտության հեղինակներն են կրկին Գարիկ Մարտիրոսյանն ու Արման Փիլոյանը։