Դալիի և Պիկասոյի գործերը կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում (ՖՈՏՈ)
19:27
08 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Գեղանկարչության աշխարհահռչակ վարպետներ Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը Facebook–յան իր էջում հրապարակել է պաստառ` Դալիի և Պիկասոյի լուսանկարներով, որի վրա գրված է. «Շուտով Հայաստանի ազգային պատկերասրահում»։–0–
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ