Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)
12:16
23 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. «Նոր ալիք-2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանն այս տարի ներկայացնում է երգիչ Սարո Գևորգյանը: Մրցույթն անցկացվում է Սոչիում օգոստոսի 19-25-ը:
Սարոն մրցութային առաջին օրը հիանալի ելույթ է ունեցե և արժանացել է ժյուրիի անդամների ամենաբարձր միավորներին` դառնալով այդ օրվա առաջատարը։
Երգիչը մրցութային երկրորդ օրը կատարել է «Կուզես» երգն ու 89 միավոր վաստակել։ Մրցութային երկու օրերի արդյունքում Սարոն 179 միավոր ունի։
«Նոր Ալիք» մրցույթին մասնակցում է, 11 ներկայացուցիչ` 9 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Բելառուս, Բուլղարիա, Վրաստան, Իսպանիա, Իտալիա, Ղազախստան։
Մրցույթին Սարոն երեք երգ է ներկայացնում:
Մրցութային օրերն են օգոստոսի 21, 22 և 24:
Ի դեպ, համերգային մասը վարել են հայտնի շոումեններ Գարիկ Մարտիրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը։–0–
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ