Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»–ում (ՎԻԴԵՈ)
10:08
25 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում։
Սարոն դարձել է առաջատարը մրցույթի առաջին իսկ օրից։ Մրցութային առաջին երկու օրերին նա կատարել է Beyonce–ի Listen և Արամ MP3–ի «Կուզես» ստեղծագործությունները։
Մրցութային երրորդ օրը նա կատարել է Դավիթ Բադալյանի կողմից հատուկ իր համար գրված ստեղծագործությունը։
Մրցութային երեք օրերի արդյունքում Սարոն վաստակել է 267 միավոր` 6 միավորով առաջ անցնելով Բուլղարիան ներկայացնող Դենիցա Կարասլավովայից, ով զբաղեցրել է 2–րդ տեղը։–0–