420.75
4.19
394.07
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական ջազի ֆենոմենը. իմպրովիզի անսպառ երևակայություն

10:00
02 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Եկեք ամեն ինչ հստակեցնենք հենց սկզբից. «մեր հիշողության ալիքների» և մեր ընկերների հիշողությունների շրջանակում ներկայացվող այս էքսպրես էքսկուրսը, որը տանում է դեպի Հայկական ջազի անհավանական ու կոլորիտային աշխարհ, ոչ մի կերպ չի հավակնում որևէ հետազոտության կարգավիճակի: Պարզապես, շատ էինք ուզում ընթերցողին փոխանցել Երկիր մոլորակի ամենագրավիչ և առեղծվածային երաժշտական ժանրերից մեկի՝ ջազի սվինգային ռիթմը և աննկարագրելի դրայվը:

Սկիզբ

Դասական ժամանակակից ջազի «հեռավոր բարեկամը» Խորհրդային Ռուսաստան էր տեղափոխվել Եվրոպայից (ավելի ճիշտ՝ Ֆրանսիայից) դեռևս XX-րդ դարի 20-ականների սկզբին, ինչի մասին կան հայտնի Վալենտին Պարնախի գրավոր վկայությունները, ով ՌԽՖՍՀ-ում առաջին ջազ բենդի կամ, ինչպես այն ներկայացնում էին հեռավոր 1922թ.-ին՝ «առաջին էքսցենտրիկ նվագախմբի» ստեղծողն ու ղեկավարն է, որի նվագացանկը բաղկացած էր հարվածային աղմուկի էֆեկտների, դիքսիլենդի, էքսցենտրիկ պարերի և երաժշտական–դրամատիկ էտյուդների պոպուրիից:

Այս «դժոխային երաժշտական խառնուրդը» միանգամից սիրվեց երաժշտական և պարային սալոնների մշտական հաճախորդների կողմից, իսկ այնտեղից էլ արագ ներթափանցեց քաղաքային այգիների, հանգստի և մշակույթի զբոսայգիների բազմամարդ էստրադային հարթակներ, ինչպես նաև հեղինակավոր կինոթատրոնների նախասրահներ:

Ավելի ուշ ջազը գերեց և վերածվեց բազմաթիվ երիտասարդական սրճարանների իսկական «մեխը», իսկ այ քաղաքի շքեղ ռեստորաններ ջազ կատարողների մուտքը երկար ժամանակ արգելված էր: Այն ժամանակ, ինչպես և այսօր, այնտեղ գերիշխում էին էստրադային երաժշտությունն ու շանսոնը։

советизация джаз

Հայկական կվարտետ` ջազ փառատոնին, Վորոնեժ

Երևանյան ջազ բենդեր

Ջազը Երևան ներթափանցեց մոտավորապես անցած դարասկզբի 30-ականների կեսերին, և ոչ թե ինչ-որ տեղից, այլ հենց Մոսկվայի և Լենինգրադի էստրադայից: Հայերը երաժշտության այդ ուղղությունն անվանեցին «պարտեզային», ինչը չխանգարեց նրան հարմարավետ տեղավորվել երևանյան սակավաթիվ հանգստի գոտիների կանաչապատ այգիների նվագախմբային տաղավարներում:

Սիրողական երաժիշտների և պրոֆեսիոնալների կողմից ձևավորվող անկախ ջազ բենդերի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1936 թ.-ին և երևանցիների կողմից սիրված«Անգլիական այգուն»:

Երևանում առաջին ջազ նվագախմբի նախաձեռնողը ժամանակին Խարկովում բնակվող հայ Տախտաուրովն է, ով միաժամանակ և′ սաքսոֆոնահար էր, և′ դիրիժոր, և′ գործարար: Նվագախմբի երաժիշտները աշնանն ու ձմռանը տեղափոխվում էին «Շինարարների» ակումբի փակ դահլիճ, որտեղ էլ գումար էին վաստակում` նվագելով պարային երաժշտություն:

Նրանց երաժշտությունը ուրախ, զվարթ և ռիթմիկ էր, ինչը հատկապես դուր էր գալիս պարելու և զվարճանքի սիրահարներին՝ հայ տաքարյուն տղաներին և սևահոն գեղեցկուհիներին: Բացի այդ, «պարտեզային» ջազը կտրուկ հակադրվում էր արդեն բոլորին ձանձրացրած նախապատերազմական քայլերգերին, որոնք կատարում էին միատիպ փողային նվագախմբերը:

Շինարարների ջազ բենդի հետ մեկտեղ Երևանի «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում սկսում են գործել ջազ նվագախմբեր: Հնաբնակները պնդում են, որ այդ ժամանակվա ջազը, որը բաղկացած էր Երևանի լավագույն երաժիշտներից` այդ ժամանակների լավագույն գործիքներով, գեղեցիկ բեմական հագուստներով, յուրօրինակ նվագացանկով, համարվել է պարզապես «շիկ»:

Հայտնի շեփորահար Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ գործող նվագախումբը դարձավ Խորհրդային Հայաստանի, թերևս, առաջին պրոֆեսիոնալ ջազ խումբը: Նրանից հետո հայտնվեց հայկական «ջազի փայլուն համաստեղություն, այդ թվում `հայերի կողմից շատ սիրված կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի համույթը:

Քչերը գիտեն, որ հեռավոր 1938թ.-ին հիմնադրված «Հայաստանի պետական էստրադային նվագախումբը» ստեղծվել է Ա. Այվազյանի կողմից` հայկական կառավարության անմիջական կարգադրությամբ:

Այվազյանը մեկ ընտրություն ուներ. շտապ ձևավորել հանրապետության առաջին պրոֆեսիոնալ էստրադային նվագախումբը, որտեղ միանգամից հրավիրվում են Ցոլակ Վարդազարյանը և այլ հայտնի երաժիշտներ, ինչպես նաև երգիչներ, պարողներ և անգամ թատրոնի ռեժիսոր:

Զարմանալի է, բայց այդ ցնցող էստրադապարային շոուի առաջին իսկ համերգը, որը կազմակերպվեց «Ֆլորա» այգու ամառային դահլիճում, ձախողվեց՝ անցնելով գրեթե առանց հանդիսատեսի: Բայց Այվազյանը մտածում էր` «Սա դեռ վերջը չէ»: Եվ աչք փակելով վախերի և ռիսկի վրա` համաձայնվեց իր «ջազի» հետ ուղևորվել Մոսկվա՝ Հայկական մշակույթի օրերին:

ԽՍՀՄ մայրաքաղաքում նրանց ելույթներն անցան մեծ ֆուրորով, ինչի մասին լուրը արագ հասավ Երևան: Եվ «Հայաստանի ջազի» (նվագախմբի նոր անունը) համերգին հայտնվելու համար պետք էր կամ բախտ, կամ «լրացուցիչ տոմս»:

1939.թ-ին, երբ նվագախումբը հաջող հյուրախաղերով ելույթ էր ունեցել Միության տասնյակ քաղաքներում, «Հայաստանի ջազն» ամրապնդեց իր դիրքերը ԽՍՀՄ լավագույն մեծ ջազ նվագախմբերի առաջին եռյակում՝ Էդդի Ռոզների և Լեոնիդ Ուտյոսովի նվագախմբերի հետ:

Արտեմի Այվազյանը ( 1902- 1975) հայտնի թավջութակահար է, ճանաչված «Հայաստանի պետական ջազ նվագախմբի» ղեկավարն ու հիանալի կազմակերպիչ, հայտնի կոմպոզիտոր, դասական ստեղծագործությունների, ֆիլմերի երաժշտության մի ամբողջ շարքի հեղինակ, որոնց թվում են «Մոր սիրտը», «Ինչու է աղմկում գետը», «Ձյունե թագուհին», «Պոեմ Հայաստանի մասին» ժապավենները, ինչպես նաև անմահ էստրադային հիթերը` «Ջան Երևան», «Երգ խաղաղության մասին» և այլն
«Հայաստանի ջազ» նվագախումբը Ա. Այվազյանի ղեկավարությամբ գոյություն է ունեցել 18 տարի՝ ընդհուպ մինչև 1956թ-ը: Երաժիշտներն իրենց բենդ առաջնորդի հետ անցել են ողջ Հայրենական պատերազմը՝ ելույթ ունենալով առաջնագծում և թիկունքում, իսկ հաղթանակից հետո նվագախումբը շարունակում էր հյուրախաղերը Խորհրդային Միության տարածքում:

Ջազ՝ հայկական մելոսի համով

Եթե լիովին անկեղծ լինենք, ապա 1920-ականներից սկսած մինչև պատերազմի ավարտը պարահրապարակներում, զբոսայգիներում, ռադիոընդունիչներից հնչող «ջազ» կոչվածի մեծ մասը շատ հեռու էր ամերիկյան և եվրոպական հասկացողության մեջ ընդունված այդ բառից: Դա մի բան էր, որը շատ քիչ էր հիշեցնում Նոր Օռլեանում կամ Փարիզում հնչող իրական ջազը: Եվ հենց դա էլ սկիզբ դրեց այն յուրօրինակ նոր ժանրին, որը բնութագրվում է որպես «Խորհրդային ​​ջազ»: Այլ կերպ ասած` Էստրադային երաժշտություն` ջազ իմպրովիզի տարրերով:

Իսկ հայկական ջազի դեպքում այդ ամենին ավելանում է օրիգինալ մի «յուրահատկություն»՝ անզուգական ազգային մելոսի տեսքով՝ ժողովրդական մեղեդիներ և էթնիկ մոտիվներ, որոնք, ինչպես հետո պարզվեց, շատ հաջողությամբ մշակվում և գործիքավորվում էին, հեշտությամբ հարմարվում էին ժամանակակից երաժշտական ​​ռիթմերին և, որ ամենակարևորն է, բացում էին բոլորովին նոր հորիզոններ` ստեղծագործության և իմպրովիզի համար: Թերևս հենց սա է հայկական ջազի ֆենոմենը, և դրա համար են այն գնահատում ժանրի գիտակները և սիրում միլիոնավոր երկրպագուներ:

советизация джаз

Հայկական ջազի ֆենոմենը

Այս «ֆենոմենի» շատ այլ ձևակերպումներ կան: Դրանցից մեկն այն է, որ հայերն ի սկզբանե ունեն «սվինգի գեն» (սվինգ/swing–ը դասական ջազի հիմնական ռիթմիկ պատկերն է):

Մեկ այլ ձևակերպումը կապված է այն գործոնի հետ, որ կա հայկական մեծ սփյուռք ինչպես Ռուսաստանում և ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, այնպես էլ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և աշխարհի այլ երկրներում: Այսինքն՝ դա պայմանավորված է հայ ջազմենների և երաժշտական այլ ​​մշակույթների կրողների ավելի ակտիվ և սերտ շփումներով:

Ընդհանրապես, այս բոլոր գործոնների հանրագումարի շնորհիվ է, որ եղել են բազմաթիվ հայազգի էքստրա դասի երաժիշտներ, դաստիարակվել են ջազի սիրահարների բազմաթիվ սերունդներ: Ելնելով այս ամենից` կարելի է փաստել, որ ջազը Հայաստանում վայելել, վայելում է և կշարունակի վայելել մեծ ճանաչում և ժողովրդական սեր, ինչը նշանակում է, որ այն կշարունակի զարգանալ՝ ավելացնելով իր հեղինակությունն աշխարհում:

советизация джаз

Օրբելյանի դարաշրջանը

1956 թվականը հայկական ջազի համար նշանավորվեց նոր` «Օրբելյանի նվագախմբի» դարաշրջանի մեկնարկով: Իրականում, հայտնի խմբի ամբողջական անվանումը հնչում է այսպես. «Հայաստանի պետական ​​էստրադային նվագախումբ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ», հարմարության համար, կրճատ՝ «Հայաստանի ջազ»:

Մինչև 1992 թվականը, իսկ դա շուրջ 36 տարի էր, գերխստապահանջ մաեստրո Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած՝ երկրի գլխավոր ջազ նվագախումբը բազմազգ ԽՍՀՄ-ի ավանգարդային էստրադային-ջազ խումբն էր:

«Օրբելյանականներին» արժանիորեն դասում էին Օլեգ Լունդստրեմի, Կիմ Նազարետովի և Անատոլի Քրոլի բիգ բենդերի, Իգոր Բրիլի և Գեորգի Գարանյանի ջազ անսամբլների շարքին:

Արևոտ Հայաստանի ջազ նվագախումբը բազմիցս ապացուցել էր իր առաջնորդությունը ջազի հիմնադիրներն ու օրենսդիրները համարվող Ամերիկայում և Եվրոպայում կազմակերպված փայլուն հյուրախաղերով:

Ինչևէ, այդպես էին համարում նաև «Սոյուզկոնցերտում»: Հենց այդ պատճառով «Օրբելյանականները» ռեկորդակիր էին համերգների քանակով (ավելի քան ութ հազար)`«Հին և Նոր աշխարհի» ավելի քան քառասուն երկրներում մասնակցելով միջազգային ջազ փառատոների:

Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանը (1928-2014) ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է, պրոֆեսոր, ականավոր կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի պետական ​​էստրադային նվագախմբի ղեկավար: Բազմաթիվ դասական և էստրադային ստեղծագործությունների, այդ թվում` անմահ հիթերի հեղինակ, որոնցից են «Երջանկության հարյուր ժամ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ», «Շնորհակալություն, կյանք», «Իմ Երևան», «Վոկալիզ», «Անմահություն» բալետը, «Դիլիջան» պիեսը, Օրբելյանը նաև հինգ ֆիլմերի երաժշտության հեղինակ է, որոնցից են «Սիրտն է երգում» , «Ճանապարհ դեպի կրկես» և այլն:
Տարբեր տարիներին Օրբելյանի և նրա նվագախմբի հետ համագործակցել են այնպիսի հռչակավոր երաժիշտներ, ինչպիսիք են Ալլա Պուգաչովան, Լարիսա Դոլինան, Ժան Տատլյանը, Սիմոն Տերյանը, Էլվինա Մակարյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Ռոբերտ Յոլչյանը, Գրիգոր Բալաղյանը, Արմեն Թութունջյանը, Թոմաս Մադաթովը, Բորիս Անդրեասյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Արմեն Հյուսնունցը, Սերգեյ Ագլինցյանը, Սամվել Մկրտչյանը, Վալերի Շերիցան և այլք:

Բիգ բենդը հայտնի կոմպոզիտորների (Մ. Լեգրան, Ս. Բեյսի, Բ. Ռիչ, Թ. Ջոնս, Ա. Բաբաջանյան, Յ. Ֆրենկել, Ա. Պետրով և այլք) ստեղծագործությունների հետ մեկտեղ կատարել է բոլորովին նոր երգեր և պիեսներ՝ երիտասարդ հեղինակների համար ճանապարհ հարթելով դեպի էստրադայի մեծ աշխարհ (Ռ. Ամիրխանյան, Ա. Սաթյան, Մ. Վարդազարյան, Կ. Պետրոսյան, Ս. Շաքարյան և այլք):

советизация джаз

Մաեստրո Կ.Ա. Օրբելյան և Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Ջազի «համաճարակ»

20–րդ դարի 50-ականների կեսերից մինչև 70-ականների սկիզբ ջազի իսկական «համաճարակ» սկսվեց Երևանում և Հայաստանի երկու մեծ քաղաքներում` Լենինականում և Կիրովականում (այժմ` Գյումրի և Վանաձոր): Նոր ջազ խմբերը սկսեցին բուսնել ինչպես սնկերն անձրևից հետո: Ընդ որում, այդ ամենը չէր սահմանափակվում միայն շարժական տրիոների, կվարտետների և կվինտետների ստեղծմամբ:

Մարտին Վարդազարյանի մակարդակի ջազմեններին հաջողվեց հավաքել անսամբլներ, որոնք բաղկացած էին տասը և ավել երաժիշտներից: Այսպես են առաջացել պրոֆեսիոնալ և սիրողական ջազ նվագախմբերը երկրի խոշոր գիտական, մշակութային, կրթական և նույնիսկ արտադրական ձեռնարկություններում:

Շարժման առաջատար դիրքում էին  Հայաստանի ռադիոյի երաժշտական գործիքային կվինտետը (հետագայում ՝ Հայաստանի հեռուստառադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, որը տարբեր տարիներին հաջողությամբ ղեկավարում էին կոմպոզիտորներ Մ. Մավիսակալյանը և Ե. Երզնկյանը), Երևանի պետական ​​համալսարանի ջազ նվագախումբը (ղեկավարում էր Մ. Վարդազարյանը), մայրաքաղաքի Պոլիտեխնիկի ջազ կվարտետը (Վ. Կյուրեղյան):

советизация джаз

Լեգենդար 60–ականներ` հայկական ջազի ծաղկման շրջան

Վաթսունականներ`վերածննդի դարաշրջան, այդ թվում` արվեստի ոլորտում։ Այդ շրջանում երկրում հայտնվեցին ջազի սիրահարներ ու քարոզիչներ։ Միգուցե հիմնականում հենց նրանց շնորհիվ էր, որ 1961թ.–ին առաջին անգամ ԽՍՀՄ այցելեց Բենի Գուդմենի լեգենդար բիգ բենդը (ԱՄՆ)։

Գուցե հենց նրանք դարձան այն ճակատագրական ազդակը խորհրդային բազմաթիվ երաժիշտների համար, ովքեր որոշեցին ամբողջությամբ նվիրվել ջազին։

60–ականներից մինչև 90–ականների սկիզբը թերևս կարելի է համարել Հայկական ջազի բուռն զարգացման ամենաբարենպաստ ժամանակաշրջանը։

Մեկը մյուսի հետևից ստեղծվում և հայրենական էստրադայի բեմ էին բարձրանում հայկական ռադիոյի ջազ կվինտետը` Էդուարդ Բախչինյանի գլխավորությամբ, Ստեփան Շաքարյանի «Պատանեկություն» խումբը, Անատոլի Կուտեպովի «Ռիթմ», Ռուբեն Ամիրբեկյանի «Կռունկ», Ալեքսանդր Տիտորենկոյի «Իմպուլս» անսամբլները։

Ավելի ուշ հայտնվեցին «Սերպանտինն» ու «Ծիածանը», իսկ 1968թ.–ին Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտում, որտեղ, ըստ վիճակագրության, տասը աղջկա հետ սովորում էր առնվազն երկու տղա, հավաքվում է լեգենդար ջազ տրիոն` Լևոն Մալխասյան` Մալխաս (դաշնամուր), Արթուր Աբրահամյան (կոնտրաբասահար) և Արմեն Թութունջյան`Չիկո (թմբկահար)։

Այս երեք երաժիշտներն, իրավամբ, ծնված էին ջազի համար, նրանցից ճառագում էր այնպիսի անհավանական «սվինգային» էներգիա, որ ձեռքերի և ոտքերի իմպրովիզի առաջին իսկ ակնթարթներից ունկնդիրները ակամայից սկսում էին ռիթմի տակ հարվածել։

Մի փոքր ուշ տրիոյին միացավ հայտնի սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը, ու տրիոն վերածվեց քառյակի։ Հայաստանը ջազ էր լսում։

Լևոն Մալխասյանը` Մալխասը (ծննդյան թիվը`1945թ.), Երևանի պատվավոր քաղաքացի է, Հայաստանի վաստակավոր գործիչ։ Մալխասը լեգենդար ջազ և բլյուզ դաշնակահար է, կոմպոզիտոր, համամիութենական և միջազգային ջազ փառատոների դափնեկիր։ Նա բացել է Հայաստանում առաջին ջազ ակումբը,1998թ.–ից կանոնավոր կերպով անցկացվող Երևանի միջազգային հեղինակավոր ջազ փառատոնի կազմկոմիտեի հիմնադիրն է

советизация джаз

Ջազի նոր աստղերը

Հատկանշական է, որ հենց այդ ժամանակահատվածում հայ ջազմենների միջավայրում սկսում են հայտնվել իսկապես նշանակալի անձինք, ովքեր ոչ միայն ապացուցել են հայկական ջազի յուրօրինականությունն ու բացառիկությունը` որպես եզակի երևույթ, այլև կանխորոշել են հետագա զարգացման ուղիները։

Պարզապես անհնար է մեկ նյութում ներկայացնել այդ հիանալի երաժիշտների ամբողջական ցանկը, այդ պատճառով ստիպված ենք սահմանափակվել միայն «ամենա–ամենաներով»։ Եվ այսպես, բաս կիթառահարներ և կոնտրաբասահարներ Աքսել Բակունց («Կոկա»), Վազգեն Ասատրյան, Նիկողայոս Վարդանյան, Սիմոն Դոլմազյան, Արտյոմ Մանուկյան, Վարդան Առաքելյան, դաշնակահարներ Դավիթ Ազարյան, Արտաշես Քարթալյան, Վահագն Հակոբյան, Արթուր Սաթյան, Հայկ Շաքարյան, Խաչիկ Սահակյան, Կարեն Քոչարյան, Կարեն Գասպարյան , Կարեն Մամիկոնյան, Ռուբեն Սաթյան, կիթառահարներ Բորիս Անդրեասյան, Գեորգի Մանգասարյան, թմբկահարներ Ալեքսանդր Գրիգորյան («Ձախ Սաշ»), Ալեքսանդր Աղամյան («Սաշ»), Պերճ Նահապետյան, վոկալիստ և թմբկահար Արամ Գևորգյան («Արամո», ), քսիլոֆոնահար վիրտուոզ Տիգրան Փեշտմաջյան, Էդուարդ Հարությունյան (հարվածայիններ), սաքսոֆոնահարներ Յուրի Բոբրինսկի, Արսեն Ներսեսյան, շեփորահարներ Երվանդ Մարգարյան, Տիգրան Սուչյան, տրոմբոնահար Ալբերտ Հայրապետյան, Խոսրով Վարդանյան, Լեոնիդ Դավթյան, Վարդան Գրիգորյան (դուդուկ/զուռնա), կոմպոզիտորներ և բենդ առաջնորդներ Գարի Քյոսայան, Արմեն Մարտիրոսյան, Արտո Թունջբոյաջյան, Տիգրան Լալայան, դաշնակահարներ և կոմպոզիտորներ, հայկական ժամանակակից և համաշխարհային ջազի լեգենդներ Վահագն Հայրապետյան և Տիգրան Համասյան։

советизация джаз

Կոմպոզիտոր Գարի Քյոսայան

Ցավոք, նշված երաժիշտներից ոմանք արդեն մեզ հետ չեն։ Բարեբախտաբար պահպանվել են նրանց անհավանական վարպետության և անսահման տաղանդի բազմաթիվ աուդիո և վիդեո ապացույցներ։

Լավագույն ապացույցներն են, թերևս, ստուդիաների սկավառակների, մագնիտոֆոնների ձայներիզների, վինիլային սկավառակների, CD/DVD–ի վրա պահպանված ձայնագրությունները, որոնք արվել են նշված բիգ բենդերի և խմբերի ծաղկման շրջանում, ինչպես նաև ավելի ուշ ժամանակներում, այդ թվում` հայտնի անսամբլների ձայնագրությունները, որոնց թվում պարզապես չենք կարող չնշել «Chico&Friends», «Time Report», «Cats», «Armenian Navy Band» խմբերը, «Ուլիխանյան» կվինտետը, «Funky Brass», «Sharak» և այլ խմբերը։

Հետխորհրդային տարածքի բենդ առաջնորդներ

«Օրբելյանական» դարաշրջանի ավարտից հետո նվագախումբը, այդ թվում` հսկայական երկրի մշակութային ամբողջ ոլորտը, մոտ 5 տարով հայտնվեց ճահճացման մեջ և մոռացվեց։ Նվագախմբի բարի համբավն ու պատմությունը հաջողվեց վերականգնել միայն 1997թ.–ին, երբ Ա. Մարտիրոսյանը դարձավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի գլխավոր դիրիժորը։

Ընդամենը երեք տարում նվագախումբն այնպիսի վերելք ապրեց, որ 2000թ.–ին տեղի ունեցավ համատեղ ելույթ լեգենդար ջազմեն Չիկ Կորեայի հետ։ Իսկ հետո եկավ 2010թ.–ը, երբ ջազ նվագախումբը գլխավորեց (այսօր էլ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է) հայտնի սաքսոֆոնահար և կոմպոզիտոր Արմեն Հյուսնունցը։ Ուղիղ մեկ տարի անց Ա. Հյուսնունցի և Օ. Լունդստրեմի բիգ բենդերը համատեղ ցնցող համերգում ապացուցեցին իրենց անզուգական էությունն ու առաջնորդ բենդերի կարգավիճակը հետխորհրդային տարածքում։

Արմեն Լեոնիդի Հյուսնունցը (ծննդյան թիվը` 1966) աշխարհահռչակ ջազ երաժիշտ է, հրաշալի սաքսոֆոնահար, նորարար` ջազի զարգացման գործում։ Հյուսնունցը Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ է, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար

советизация джаз

Մեր հարցին, թե ո՞րն է հայկական գազի ֆենոմենը` Հայաստանի գլխավոր բիգ բենդի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցն այսպես պատասխանեց. «Այսօր ջազմենը կամ ավելի ճիշտ ջազային մտածելակերպ ունեցող երաժիշտը հիանալի նվագող է, երաժշտական տեսության և հորմոնիայի գիտակ, կոմպոզիտոր և իմպրովիզատոր, ինչն ամենագլխավորն է ջազմենի համար։ Այսինքն երաժիշտ, ում մասնագիտական հմտությունները և ունակությունները թույլ են տալիս լինել մաքսիմալ ազատ, ունենալ ազատ տարածք ակամայից ինքնարտահայտվելու համար...Եվ երբ այդ երաժիշտը նաև հայ է, ով իր մեջ միավորում է նշված բոլոր պրոֆեսիոնալ որակները` միահյուսված բազմադարյան ազգային երաժշտական ավանդույթների և հարուստ մշակույթի հետ, հենց այդ ժամանակ էլ ուրվագծվում է հայկական ջազի ֆենոմենը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
01 Ապրիլի 2024
Ռուանդայում աֆրիկացի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Հայերեն ողջույններ աֆրիկացի երեխաներից․ Ռուանդայի երեխաները երգում և պարում են հայկական երաժշտության ներքո․ ՎԻԴԵՈ
22:47
02 Մարտի 2024
Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին՝ Disney–ի մուլտֆիլմում (ՎԻԴԵՈ)
Սա առաջին դեպքն է, երբ Disney–ն իր ֆիլմարտադրության մեջ անդրադառնում է հայկական մշակույթին․ ՎԻԴԵՈ
21:15
16 Հունվարի 2024
Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
Ֆրանսիական հեղինակավոր Mezzo–ն Արամ Խաչատրյանի 120–ամյակին նվիրված ֆիլմ է նկարահանել․ այն առաջիկայում կցուցադրվի
12:18
22 Դեկտեմբերի 2023
Հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
Պատմական իրադարձություն․ հայկական «Amerikatsi» ֆիլմն առաջին անգամ ընդգրկվել է «Օսկարի» շորթլիսթում՝ բաղկացած ընդամենը 15 ֆիլմից
13:27
19 Դեկտեմբերի 2023
Netflix–ը ՀՀ–ում կնկարահանի երկու ֆիլմ և մեկ սերիալ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել հայտնի դերասան Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ
21:37
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2023»–ում (ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ
20:38
26 Նոյեմբերի 2023
Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող «Yan Girls»  խումբը փայլուն ելույթ ունեցավ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ