Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը (ՎԻԴԵՈ)
19:08
07 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Հայտնի վիդեոբլոգեր Դավիթ Մանուկյանը՝ Դավան, կօգնի կատարել երևանցի տաղանդավոր փողոցային երաժշտի երազանքը, որի կատարումները Հյուսիսային պողոտայում արդեն ցնցում են համացանցը։
«Չկարողացա անցնել նման տաղանդավոր երաժշտի կողքով, ուզում եմ նրան շանս տալ և օգնել կատարել երազանքը։ Օրերս նա արդեն կայցելի Մոսկվա, և մենք կսկսենք աշխատել նրա երաժշտության վրա», - գրել է Դավան Instagram-ի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։