LADANIVA–ն «Եվրատեսիլ 2024»–ի եզրափակչում է (ՎԻԴԵՈ)
01:23
10 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող LADANIVA խումբը դուրս եկավ մրցույթի եզրափակիչ։
LADANIVA–ն ներկայացնում է Jaco երգը։
Մրցույթն այս տարի անցկացվում է Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Հայաստանի հետ եզրափակիչ դուրս եկան նաև Լատվիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Իսրայելի, Հունաստանի, Էստոնիայի, Շվեյցարիայի և Վրաստանի ներկայացուցիչները։
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր կայացած «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի ամենամյա մրցույթում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը՝ վաստակելով 180 միավոր․ ՎԻԴԵՈ