415.48
5.04
388.48
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում ֆիլմերի ցուցադրություններից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է Արցախի օգնելուն

15:33
28 Հոկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի անկանգ ընթացքին:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները:

Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Մեր թիկունքը լինելու է մշակութային առաջնագիծ ու մենք #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
08 Սեպտեմբերի 2022
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Գերհզոր կատարում. տավուշցի փոքրիկները ցնցեցին STARMUS միջազգային փառատոնի հանդիսատեսին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:33
05 Օգոստոսի 2022
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ (ՎԻԴԵՈ)
Ցնցող է. Queen–ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը հիացած է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի կատարմամբ. ՎԻԴԵՈ
11:55
02 Օգոստոսի 2022
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
Columbia Records աշխարհահռչակ լեյբլը պայմանագիր է կնքել Ռոզա Լինի հետ
21:35
19 Դեկտեմբերի 2021
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում» (ՎԻԴԵՈ)
Բրավոոո, Մալենան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021-ում». ՎԻԴԵՈ
23:40
27 Հոկտեմբերի 2021
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար (ՖՈՏՈ)
Սարո Թովմասյանը հայտնել է, թե ինչ անուն է ընտրել նորածին որդու համար.ՖՈՏՈ
21:25
30 Օգոստոսի 2021
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ (ՎԻԴԵՈ)
Շուտով նոր հիթ. Դավան սկսել է խոստացված համագործակցությունը Հյուսիսային պողոտայում հանդիպած տաղանդավոր տղայի հետ.ՎԻԴԵՈ
10:08
25 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանը հաղթել է «Նոր ալիք 2021»–ում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող 23–ամյա երգիչ Սարո Գևորգյանը վստահ հաղթանակ է տարել Սոչիում կայացած «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթում.ՎԻԴԵՈ
12:16
23 Օգոստոսի 2021
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային մրցույթի երկու օրերի արդյունքում (ՎԻԴԵՈ)
Հայաստանը ներկայացնող Սարո Գևորգյանն առաջատարն է «Նոր ալիք 2021» երգի միջազգային  մրցույթի երկու օրերի արդյունքում.ՎԻԴԵՈ
19:37
18 Օգոստոսի 2021
«Hayat Project» գյումրվա բենդի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել (ՎԻԴԵՈ)
«Տժժում ենք» բոլորս.  «Hayat Project»–ի «Հարսանիք» տեսահոլովակն իսկական հիթ է դարձել.ՎԻԴԵՈ
19:08
07 Օգոստոսի 2021
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը (ՎԻԴԵՈ)
Վիդեոբլոգեր Դավան կօգնի կատարել երևանցի փողոցային երաժիշտ տղայի երազանքը.ՎԻԴԵՈ
20:30
25 Ապրիլի 2021
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում (ՎԻԴԵՈ)
1մլն ռուբլի և սեփական սինգլ. Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է «Ну-ка все вместе!» շոուում. ՎԻԴԵՈ