415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես անվտանգ վճարել առցանց և խուսափել խաբեբաներից

10:44
07 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից աշխարհում վաղուց արդեն սովորական է դարձել բանկային քարտերի օգտագործումը: Միաժամանակ պետք է խոստովանել, որ այսօր քչերին է զարմացնում ինտերնետային խաբեության դեպքերի տարածումը: Եվ եթե դուք առցանց գնումների ժամանակ պատահաբար հայտնվում եք չարագործների ծուղակում, կարող եք լուրջ ֆինանսներ կորցնել: 

Օրերս Գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ վերջին ժամանակներում կրկին կտրուկ աճել են համացանցային առուվաճառքի հարթակներում ապրանքների վաճառքի հայտարարություններն օգտագործելով խարդախությամբ կատարված հափշտակության դեպքերը: 

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գրանցվել է նմանատիպ դեպքերի երկու տեսակ:

Առաջին տեսակ 

Մի դեպքում, ապրանքների վաճառքի վերաբերյալ հայտարարությունը առուվաճառքի նման հարթակներում տեղադրվելուց հետո արտերկրյա կամ տեղական հեռախոսահամարներով  գրանցված «WhatsApp» հավելվածի միջոցով անհայտ անձինք կապ են հաստատում հայտարարություն տվողի հետ և խնդրում տրամադրել նրանց բանկային քարտի տվյալները` ապրանքը գնելու և գումարը բանկային քարտին փոխանցելու համար: Վերջիններս «գնորդին» տրամադրում են իրենց բանկային քարտի տվյալները, այդ թվում՝ կոդերը, որից հետո հանցագործների կողմից խաբեությամբ նրանց բանկային քարտից կանխիկացվում են եղած գումարները: 

Երկրորդ տեսակ 

кошелек фишинг

Հանցագործներն առցանց վաճառքի հանված ապրանքը գնելու պատրվակով, նույն միջոցներով կապ են հաստատում հայտարարություն տվողների հետ, ցանկություն հայտնում գնել ապրանքը: Սակայն, պատճառաբանելով, թե իբր այլ բնակավայրում են բնակվում, նրանք առաջարկում են «Հայ Փոստի» միջոցով կնքել էլեկտրոնային պայամանագիր, ըստ որի՝ վերջինս կատարում է որոշակի գումարի վճարում, իսկ դրա դիմաց առաքիչն ապրանքը տեղափոխում է տվյալ բնակավայր: 

Ապա հանցավորներն ուղարկում են այսպես կոչված «Հայ Փոստի» ծուղակային հղում, որտեղ անձինք գրանցվում են՝ գրանցելով նաև բանկային տվյալները և կոդերը, որից անմիջապես հետո պարզում են, որ հղումը կեղծ է և իրենց վստահությունը չարաշահել են: Իսկ հանցավորը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, կեղծ հղումով ստացված բանկային տվյալները ներբեռնելով, կարողանում է բանկոմատային քարտում եղած գումարը այլ խաղային կամ անձնական հաշիվների փոխանցելով, հափշտակել դրանք:

Վիճակագրություն   

Գլխավոր դատախազության տվյալներով, 2022 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գրանցվել են նշված եղանակով կատարված հանցագործությունների 145 դեպքեր, որոնցից 134 դեպքով հանցավոր արարքներն ավարտվել են, 11 դեպքով հանցավոր արարքներն ավարտին չեն հասցվել հանցավորի կամքից անկախ պատճառներով՝ տվյալ բանկային քարտի հաշվին գումար չլինելու պատճառով: 

Նշված դեպքերից 82-ով կայացվել են քրեական գործ հարուցելու մասին որոշումներ, 63-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ:

Ինչպես պաշտպանվել. կարևոր կանոններ

кошелек безналом

Չարագործների ծուղակում չհայտնվելու համար պետք է միշտ հետևել մի քանի պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր կանոնների.

  1. Ոչ մեկին մի հայտնեք քարտի PIN-ը կամ CVC/CVV-ն (քարտի դարձերեսի երեք թվերը)
  2. Ակտիվացրեք SMS ծանուցումը քարտի վրա գումարի շարժին հետևելու համար: Կասկածելի գործարքի մասին ծանուցում ստանալու դեպքում կապ հաստատեք բանկի հետ և խնդրեք արգելափակել քարտը:
  3. Ուշադիր ընտրեք առցանց հարթակներ: Հաշվի առեք, որ խաբեբաները կարող են օգտվել հայտնի մարքեթփլեյսերի կայքերի նմանակներից:    

Ինչ քարտեր են գործում Հայաստանում

Հայաստանում հիմա բոլոր բանկերը թողարկում և սպասարկում են ոչ միայն Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգի քարտերը, այլև միջազգային վճարային համակարգերի քարտերը՝  Visa, MasterCard, AMEX, Diners Club: 

ArCa վճարային համակարգի և МИР ռուսական համակարգի փոխգործակցության շրջանակում ArCa-ի քարտերը սպասարկվում են ՌԴ-ում, իսկ МИР ռուսական քարտերը՝ Armenian Card-ի ենթակառուցվածքում: 

Քարտապանները կարող են ոչ միայն գումար կանխիկացնել բանկոմատներում, այլև վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կատարել անկանխիկ գործարքներ առևտրային կետերում և համացանցում, փոխանցել գումար հաշվից/քարտից մեկ քայլ քարտի: 

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
22 Նոյեմբերի 2023
Թեստ՝ նվիրված դրամի 30–ամյակին․ ստուգեք ձեր գիտելիքները հայկական արժույթի մասին
Հայկական ազգային արժույթի 30–ամյակի կապակցությամբ «Նովոստի–Արմենիա»–ն առաջարկում է անցնել թեստ։ Թեստի միջոցով կարելի է որոշել, թե որքան լավ գիտեք հայկական փողի պատմությունը, և ո՞րն է միֆ, իսկ ո՞րը՝ իրականություն։
10:00
10 Հոկտեմբերի 2023
Թեստ. ինչպե՞ս տարբերել իրական հայկական թղթադրամը հուշանվերից
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը առաջարկում է անցնել թեստ և պարզել՝ կարո՞ղ եք տարբերել իսկական թղթադրամը հուշանվերից։
10:00
14 Մարտի 2023
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
Թեստ. ունե՞ք, արդյոք, բավարար գիտելիք անձնական ֆինանսները կառավարելու համար
09:30
07 Դեկտեմբերի 2022
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
Թեստ. կարելի՞ է սոցցանցում վաստակել միլիոններ մկնիկի մեկ սեղմումով կամ գնել բրենդային իր 1 դոլարով
10:00
28 Մարտի 2022
Թեստ. ինչպիսի՞ մարդ եք՝ շռա՞յլ, ժլա՞տ, թե՞ խնայող
«Նովոստի-Արմենիա»-ի թեստը կօգնի պարզել, թե դուք կարողանու՞մ եք ճիշտ կառավարել սեփական ֆինանսները:
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։