546.54
6.29
481.66
-273
Եղանակը Երևանում
Հայ

Ինչպես ճիշտ պարտքով գումար տալ. 8 պարզ խորհուրդ

10:45
17 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Գաղտնիք չէ, որ երբեմն ստիպված ենք լինում դիմել հարազատներին, ընկերներին կամ ծանոթներին` պարտքով գումար խնդրելու նպատակով։ Եվ, որպես կանոն, ծանոթ կամ հարազատ մարդկանց միջև գումարի փոխանցումը տեղի է ունենում առանց գործարքի օրինական ձևակերպման։ Իրականում, պարզապես մի փոքր անհարմար է չվստահել հարազատներին և ընկերներին։ Բայց նման մոտեցումը մեծ ռիսկ է պարտատիրոջ համար, ով, առաջին հերթին, չունի երաշխիքներ, որ կարող է հետ ստանալ իր գումարը պայմանավորված ժամկետում, և երկրորդը` կորցնում է իրավական պաշտպանություն գումարը չվերադարձնելու դեպքում։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 8 խորհուրդ այն մասին, թե ինչպես է ճիշտ գումար պարտքով տալ, որպեսզի այն ձեզ հաստատ վերադարձնեն և դուք ստիպված չլինեք ծախսել ձեր թանկարժեք ժամանակն անբարեխիղճ պարտապաններին փնտրելու համար։

1. Սահմանեք ձեր դիրքորոշումը

Գրեթե յուրաքանչյուրին ծանոթ են այնպիսի դեպքեր, երբ հարազատը կամ ընկերը պարտքով գումար է վերցրել` խոստանալով վերադարձնել, իսկ հետո ուշացրել է կամ ընդհանրապես անհետացել է։ Իհարկե, միշտ չէ, որ դա վկայում է դիտավորության մասին, չէ՞ որ մարդն իսկապես կարող է բախվել շատ բարդ հանգամանքների հետ։ Բայց դուք ևս ոչ մի կերպ չեք ուզում բաժանվել ձեր գումարից։ Այդ պատճառով պատշաճ կերպով ձևակերպեք գումարի փոխանցման գործընթացը` կնքելով փոխառության պայմանագիր։ Դա ներքուստ կարգապահություն է ձևավորում մարդկու մոտ։ Եթե նա իսկապես պատրաստվում է վերադարձնել պարտքը, ապա գործարքի նման ձևակերպումը նրան չի շփոթեցնի, իսկ դուք կունենանք երաշխիքներ։ Հայաստանում փոխառությունների և պարտքերի բռնագանձման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877–886 հոդվածներով։

2. Կազմեք փոխառության պայմանագիր

Նման պայմանագիրը պարտքի վերադարձի հետ կապված խնդիրներից խուսափելու ամենաարդյունավետ և օրինական միջոցն է։ Պայմանագիրը կնքվում է գրավոր և սահմանում է կողմերի (պարտք տվող և վերցնող) փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները։ Եթե գումարը փոխանցվում է ֆիզիկական անձին, ապա պայմանավորված գումարը պետք է գերազանցի 20 հազար դրամը, իսկ եթե գործարքին մասնակցում է իրավաբանական անձ, ապա պայմանագիրը կազմվում է ցանկացած չափի փոխառության դեպքում։

Պայմանագրում նշվում է ստորագրման ամսաթիվն ու վայրը, կողմերի անձնական տվյալները, փոխանցված գումարի չափը (թվերով և տառերով), գումարը վերադարձնելու ամսաթիվը։ Որպես փոխառության պայմանագրի և դրա պայմանների հաստատում` կարող է ներկայացվել ստացական փոխառուի կողմից, որը հաստատում է որոշակի գումարի փոխանցումը։ Փոխառության պայմանագրում կարող են նաև նշվել տույժերի, տուգանքների բռնագանձման պայմանները գումարի կամ տոկոսների վերադարձի հետ կապված պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում։ Պայմանագիրը կողմերի ցանկությամբ կարող է վավերացվել նոտարի կողմից։

кошелек долг

3. Գումարը փոխանցեք անկանխիկ

Գումարը կարելի է պարտքով տալ կանխիկ, իսկ կարելի է փոխանցել փոխառուի բանկային հաշվեհամարին։ Երկրորդ միջոցն ավելի հուսալի է, քանի որ վճարային փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է գումարի փոխանցման փաստը։ Որպես վճարման նպատակ պետք է նշել, որ գումարը փոխանցվում է փոխառության պայմանագրով։ Բացի այդ, պետք է նշել գումարի վերադարձի ամսաթիվը։

4. Վերցրեք ստացական

Հիմնականում ստացականը կարող է լինել գումարի կամ որևէ այլ իրի փոխանցման հաստատման փաստ, այն գրվում է փոխառուի կողմից առանց տեխնիկական միջոցների կիրառման։ Ստացականի մեջ պետք է նշված լինեն կողմերի անձնագրային տվյալները, հասցեները, փոխառուի կողմից գումարը ստանալու փաստը, գումարի փոխանցման ամսաթիվն ու վայրը, ինչպես նաև պարտքը վերադարձնելու ժամկետը։ Շատ կարևոր է, որպեսզի ստացականի մեջ նշված լինի փոխառության պայմանագրի համարն ու ամսաթիվը, որով գումարը փոխանցվել է փոխառուին։ Ստացականը փոխառության պայմանագրի առկայության դեպքում ապահովագրության ևս մեկ միջոց է վարկատուի համար, հատկապես եթե փոխառության չափը մեծ է։ Երբ գումարը վերադարձվում է պարտատիրոջը, ստացականի բնագիրը վերադարձվում է փոխառուին։ Պարտատերը պետք է ստորագրի ստացականն ու գրառում կատարի, որ փոխառուն վերադարձրել է ամբողջ գումարը։

5. Սահմանեք փոխառության տոկոսները

Պարտատերն իրավունք ունի փոխառուից ստանալ փոխառության գումարի տոկոսներ։ Պայմանագրում պետք է հստակ նշված լինի տոկոսների չափն ու դրանց փոխանցման կարգը։ Ընդ որում տոկոսների չափը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։ Տոկոսները սովորաբար վճարվում են ամսական, եթե պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ։

6. Փոխառուից պահանջեք հստակ կատարել պայմանագրի պայմանները

Փոխառուն պարտավոր է վերադարձնել գումարը փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով։ Եթե փոխառության պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վերադարձվի պարտատիրոջ պահանջով, ապա փոխառության գումարը պետք է վերադարձվի պահանջի ներկայացումից հետո 30 օրվա ընթացքում։ Փոխառուի կողմից գումարի վերադարձի հետ կապված պարտավորությունները չկատարելու դեպքում պարտատերն իրավունք ունի ժամանակից շուտ պահանջել փոխառության գումարն ու նախատեսված տոկոսները։ Իսկ եթե պարտատերն ու փոխառուն չեն կարողանում պայմանավորվել, կոնֆլիկտը կարող է լուծվել դատական կարգով։

кошелек долг

7. Ճշտեք` ինչով է ապահովվում փոխառությունը

Եթե պարտատերը պարտքով խոշոր գումար է տալիս, տհաճ անակնկալներից խուսափելու համար պետք է հետաքրքրվել, թե ինչ ունեցվածք ունի փոխառուն և կարող է այդ ունեցվածքը դիտարկվել որպես գրավ փոխառության ապահովման համար։ Հայաստանում առավել տարածված և հուսալի գրավ է անշարժ գույքը։ Դա բացատրվում է նրանով, որ անշարժ գույքն անհնար է թաքցնել, իսկ գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում։

8. Գնահատեք փոխառուի վճարունակությունը

Փոխառուին գումար տալուց առաջ պետք է հասկանալ նա ընդհանրապես կկարողանա այդ գումարը վերադարձնել։ Դրա համար պետք է փոխառուից իմանալ նրա եկամուտների մասին (տեղեկանք աշխատավայրից աշխատավարձ ստանալու մասին, կենսաթոշակի տեղեկանք կամ հարկային հայտարարագիր)։ Կարելի է նման ստուգել` արդյոք փոխառուն չի մասնակցում դատավարությունների, նրա գույքը գրավի տակ է, թե ոչ, սնանկության ընթացակարգ անցնում է, թե ոչ։ Եթե փոխառուի անձի հարցում կան կասկածներ, ավելի լավ է նրան չտալ գումար։

Նյութը պատրաստվել է ԱՄԻ «Նովոստի–Արմենիա»– ի և ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի (www.abcfinance.am) «Ֆինանսական գրագիտություն» համատեղ նախագծի շրջանակում։–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:00
15 Դեկտեմբերի 2021
Թեստ. եկեք պարզենք` դուք «վարկամո՞լ» եք, թե՞ ոչ
Ուզու՞մ եք իմանալ, թե որքան եք կախված վարկերից։ Անցեք «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` հասկանալու համար, թե կարողանու՞մ եք ձեզ վերահսկել, թե՞ «վարկամոլությունն» արդեն դարձել է սովորություն։
11:00
22 Նոյեմբերի 2021
Թեստ. ի՞նչ գիտեք դրամի և դրամական համակարգի մասին
Առաջարկում ենք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության թեստը` ստուգելով, թե որքան տեղեկացված եք ազգային արժույթի և դրամական համակարգի մասին։
11:00
04 Նոյեմբերի 2021
Թեստ. ՀԴՄ, ակցիզներ, տուրքեր. ստուգեք ձեր գիտելիքները հարկային ոլորտում
Առաջարկում ենք թեստ անցնել` իմանալու համար, թե որքան վստահ եք կողմնորոշվում հարկերի հետ կապված հարցերում։
09:30
30 Հուլիսի 2021
Թեստ. ստուգեք ֆինանսական գրագիտության ոլորտի գիտելիքները
Վստահ լինելու համար փորձեք անցնել «Նովոստի–Արմենիա» գործակալության պատրաստած թեստը, որը կօգնի պարզել, թե որքան լավ եք յուրացրել այս կարևոր ոլորտի նրբությունները։
10:05
11 Հունիսի 2021
Թեստ. որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
ԹԵՍՏ: «Նովոստի–Արմենիա» գործակալության առաջարկած թեստը կօգնի հասկանալ, թե որքանո՞վ եք ֆինանսապես գրագետ
11:13
15 Դեկտեմբերի 2020
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
Ինչպես ավելի լավ օգտվել ամանորյա զեղչերից. 8 խորհուրդ
12:00
18 Սեպտեմբերի 2020
ԹԵՍՏ. պատրա՞ստ եք, արդյոք, ներդրող դառնալ
«Նովոստի-Արմենիա» գործակալությունն որոշեց կազմել մի թեստ` առաջարկելով ստուգել, թե, արդյոք, դուք պատրա՞ստ եք դառնալ ներդրող։
12:00
29 Հուլիսի 2020
ԹԵՍՏ. շռայլ, հաշվենկատ, թե ժլատ, կարողանու՞մ եք գումարը գրագետ ծախսել
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնել հետաքրքրաշարժ թեստ, որը հնարավորություն է տալիս ստուգել, թե ինչ տեսակի մարդ ես դու և որքան գրագետ ես գումար ծախսում։
10:00
26 Հունիսի 2020
ԹԵՍՏ. Ի՞նչ գիտեք փողերի մասին
[ԹԵՍՏ]
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը հավաքել է հետաքրքիր փաստեր փողերի պատմության մասին և առաջարկում է ստուգել սեփական գիտելիքները ապրանքների և ծառայությունների փոխանակման այս ունիվերսալ միջոցի, կարճ ասած, փողերի մասին։
10:00
04 Հունիսի 2020
ԹԵՍՏ. արդյոք լա՞վ եք հիշում դպրոցի մաթեմատիկայի ծրագիրը
Դեռևս տարրական դասարաններում մեզ սովորեցրել են չափման միավորների հետ հաշվարկ կատարել։ Առաջարկում ենք ստուգել, թե որքա՞ն զարգացած է ձեզ մոտ այդ հմտությունը։
12:57
26 Փետրվարի 2020
Թեստ. կարողանու՞մ եք տոկոսներ հաշվել
Եկեք ստուգենք, թե որքան լավ եք հիշում դպրոցական առաջադրանքները և ինչպես եք կողմնորոշվում տոկոսների աշխարհում:
11:56
18 Փետրվարի 2020
Թեստ. կարողանու՞մ եք խելամիտ ծախսել փողը
Ստուգեք, թե սպառողի որ տեսակին եք դուք պատկանում