484.07
7.4
459.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

Արգելվում է ՌԴ-ից և Ղազախստանից մի շարք եղջերավոր կենդանիների, մսամթերրքի և սերմնահեղուկի ներմուծումը

20:46
17 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Տեսչական մարմինն արգելել է մի շարք եղջերավոր կենդանիների, մսամթերքի, սերմնահեղուկի ներմուծումը:

Ինչպես հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, գերատեսչության պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: