416.29
4.22
388.08
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակման մտադրության մասին

10:28
11 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական լրատվամիջոցները հայտնում են մինչև ամառվա վերջ Ռուսաստանից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման սահմանափակումների մտադրության մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ ՌԴ կառավարությունը կարող է սահմանափակել Ռուսաստանից հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաև արգելել երկրից շաքարավազի արտահանումն ամբողջությամբ։

«Կոմերսանտ»-ի աղբյուրը հայտնել է, որ նման առաջարկները քննարկվել են մարտի 10-ին մաքսային-սակագնային և ոչ սակագնային կարգավորման կառավարական ենթահանձնաժողովի նիստում։ Հանդիպման մասնակիցներից մեկի խոսքով՝ նախատեսվում է մինչև օգոստոսի 31-ը սահմանափակել ցորենի, տարեկանի, գարու և եգիպտացորենի արտահանումը ԵԱՏՄ երկրներ։ Նշվում է, որ միևնույն ժամանակ, սահմանափակումներից կարող են բացառություններ արվել՝ այն դեպքում, երբ արտահանողը լիցենզիա ստանա ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։

Ռուսաստանից սպիտակ շաքարի և եղեգնաշաքարի հումքի արտահանման արգելքը կազդի երրորդ երկրներ արտահանման վրա, ԵԱՏՄ երկրներ մատակարարումները հնարավոր կլինի Գյուղատնտեսության նախարարության հատուկ թույլտվությամբ։

Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակցի՝ այս սեզոնին ԵԱՏՄ երկրներն արդեն ապահովել են իրենց հացահատիկի անհրաժեշտ ծավալները, այսպիսով նման սահմանափակման նպատակն է բացառել ԵԱՏՄ երկրներից հացահատիկի հոսքը:

Նշվում է, որ հացահատիկի սահմանափակումները պետք է զսպեն ցորենի նկատմամբ Ղազախստանի աճող պահանջարկը և լրացուցիչ հացահատիկ վերաուղղորդեն ներքին շուկա, մինչդեռ շաքարավազի արտահանման արգելումը պայմանավորված է ռուսական խանութներում պահանջարկի ավելացմամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:44
13 Մարտի 2020
«AliExpress Ռուսաստանը» կօգնի ՀՀ–ին ընդլայնել ՓՄՁ–ների արտադրանքի արտահանումը
«AliExpress Ռուսաստանը» պատրաստակամություն 1 հայտնել ընդլայնելու իր գործունեությունը Հայաստանում՝ նպաստելով ՓՄՁ-ների արտադրանքի արտահանման աճին
21:32
15 Նոյեմբերի 2019
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից. ՀՀ վարչապետ
Միկրոբիզնեսը հունվարի 1–ից կազատվի հարկերից:
15:27
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերի թիվը գրեթե կրկնապատկվել է. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերը կազմել են 84,5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ նարվա ցուցանիշը 90,5 տոկոսով։
11:56
05 Օգոստոսի 2019
2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում. ԳՐԱՖԻԿ
Հայաստանում 2015թ.-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում։
18:42
12 Հուլիսի 2019
Աբու Դաբին ներկայացնող «Masdar» ընկերությունը կօգնի ՀՀ–ում զարգացնել վերականգնվող էներգետիկան
«Masdar» կազմակերպությունը` Աբու Դաբիից, մտադիր է խորությամբ ուսումնասիրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունները: