416.84
4.2
391.44
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական եկեղեցին Թուրքիայից պահանջում է վերադարձնել Կիլիկիայում Սիսի Կաթողիկոսարանը

16:08
29 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսությունը թուրքական իշխանություններից պահանջում է Սիսի (Կիլիկիա, Թուրքիա) կաթողիկոսարանը վերադարձնել պատրիարքարանի սեփականությանը։

Վեհափառ Հայրապետի Facebook-յան էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ հարյուր տարի առաջ ՝ 1921թ. նոյեմբերի 25-ին երջանկահիշատակ Սահակ Բ Կաթողիկոսը թուրք-օսմանական պետության պարտադրանքով հեռացել է Սիսի պատմական ու դարավոր Կաթողիկոսարանց` իր միաբանության հետ միասին։

«Սահակ Բ Կաթողիկոսը, վերջին անգամ համբուրելով Կաթողիկոսարանի Սուրբ Սոֆիայի Մայր Տաճարում գտնվող Ս. Ավետարանն ու Ս. Խորանը` Կաթողիկոսարանի բանալիները հանձնեց իր մեկնմանը սպասող թուրք ոստիկաններին։ Երջանկահիշատակ Վեհափառը ինը տարի շրջեց՝ Երուսաղեմից Հալեպ, Կիպրոս և վերջապես 1930-ին Կաթողիկոսարանը հաստատեց Անթիլիասում (Լիբանան)»,– նշվում է հայտարարության մեջ:

«Հավատարիմ մնալով Վեհափառ Հայրապետի նվիրական կտակին` 2015-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյակին, հայց ներկայացրեցինք Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով Սիսի Կաթողիկոսարանը վերադարձնել իր իրավատիրոջը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը: Դատը շարունակվում է», – նշվում է հայտարարության մեջ:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաջնորդը Հայ Առաքելական Եկեղեցին է։ Նստավայրը գտնվում է Բեյրութի մոտ գտնվող Անթիլիաս քաղաքում։ Նվիրապետական չորս աթոռներից մեկն է և գործում աշխարհի մի շարք երկրներում և ունի եկեղեցական կառույցներ, որոնք կոչվում են թեմեր և ունեն իրենց թեմակալ առաջնորդները։ Կիպրոսի, Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայկական թեմերը գտնվում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հովանու ներքո։–0–



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
13 Փետրվարի 2023
Երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
Հրաշք է տեղի ունեցել. երկրաշարժի 7–րդ օրը Հայաստանի, Թուրքիայի և ԱՄՆ–ի փրկարարները երկու աղջնակ են դուրս բերել փլատակների տակից
14:53
04 Հոկտեմբերի 2021
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
Ամերիկահայ գիտնական Արդեմ Պատապուտյանն արժանացել է Նոբելյան մրցանակի
12:56
13 Հոկտեմբերի 2020
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին (ՎԻԴԵՈ)
«Պայքար հանուն գոյության». Հենրիխ Մխիթարյանը ցույց է տվել, թե ինչպես են ողջ աշխարհի հայերը աջակցում Արցախին. ՎԻԴԵՈ
14:37
16 Սեպտեմբերի 2020
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով (ՖՈՏՈ)
ԱՄԷ-ի հայտնի երկնաքերերը կներկվեն հայկական եռագույնի գույներով. ՖՈՏՈ
12:34
15 Հունիսի 2020
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը (ՖՈՏՈ)
Իտալիայում վերսկսվել է 1 եվրոյով տների վաճառքը. ՖՈՏՈ
13:09
15 Ապրիլի 2020
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
18:59
19 Հունվարի 2020
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել (ՎԻԴԵՈ)
Իսկ դուք արդեն հավաքե՞լ եք տոնածառը․ պանդան ցույց է տալիս, թե ինչպես պետք է դա անել․ ՎԻԴԵՈ
18:35
11 Դեկտեմբերի 2019
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
ԱՄՆ-ում ընկերությունը 10 մլն դոլարի բոնուս է նվիրել աշխատակիցներին
17:00
03 Դեկտեմբերի 2019
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել (ՎԻԴԵՈ)
Իսկական հրաշք. աղջիկն ու կատուն ընկել են 9-րդ հարկից և ողջ մնացել. ՎԻԴԵՈ
16:25
18 Նոյեմբերի 2019
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել
9 տարեկան տղան համալսարան է ընդունվել. շուտով կստանա բակալավրի աստիճան։
12:06
25 Հոկտեմբերի 2019
«Հիսուսը փրկում է» գրառմամբ վազորդը սրտի տագնապ է ունեցել. նրան փրկել է Հիսուս անունով տղամարդ
ԱՄՆ–ի Միենապոլիսում հոկտեմբերի սկզբին անցկացվել է Twin Cities Marathon մարաթոնը
19:01
06 Մայիսի 2019
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը
Ծնվել է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը: