Մոսկվայում 62-ամյա տղամարդը 15-ամյա դեռահասին հրել է շարժվող գնացքի տակ (ՎԻԴԵՈ)
10:15
10 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մոսկվայի մետրոյի «Կիևսկայա» կայարանում 62-ամյա տղամարդը հրել է անչափահաս տղային շարժվող էլեկտրագնացքի տակ, հայտնում է Մոսկվայի դատախազությունը։
15-ամյա դեռահասը ողջ է, նրա կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում։ Նա լրացուցիչ հետազոտվելու է բժիշկների կողմից։
Հանցագործը ձերբակալվել է։ Մոսկվայի մետրոպոլիտենի դատախազությունը վերահսկում է միջադեպի բոլոր հանգամանքների բացահայտումը։-0-