544.18
6.38
483.07
+2
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է «Հաղթանակ» զբոսայգու մոտ տեղի ունեցած սպանությունը. սպանված կինը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի դուստրն է (ՎԻԴԵՈ)

21:07
29 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 02.30-ին, «Քանաքեռ Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել Երևանում բնակվող 29-ամյա երիտասարդ։ Նրա հայտնածով՝ մարմնական վնասվածքը ստացել էր Հաղթանակ զբոսայգու դիմաց, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Բուժհաստատությունից հայտնեցին նաև, որ նույն զբոսայգու մոտից, դարձյալ հրազենային վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 27-ամյա կին, որը բժշկական կենտրոնում մահացել է։

Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ հայտնաբերվեցին ինքնաձիգի 14 պարկուճ, ավտոմեքենայի վնասված ապակու կտորներ և այլն:

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։ Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 21-ին, հիվանդանոց դիմած տղամարդը Սայաթ-Նովայի պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկի մոտակա սրճարաններից մեկում հանդիպել էր իր ծանոթ 24-ամյա մի երիտասարդի։ Նրանք վիճել էին։ Վեճը վերածվել էր ծեծկռտուքի: Արդեն սեպտեմբերի լույս 28-ի գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, Ազատության պողոտայի Հաղթանակ զբոսայգու դիմացի հատվածում՝ ստորգետնյա անցումի մոտ, հիվանդանոց դիմած երիտասարդը հանդիպել էր ընկերոջը։ Այդ ընթացքում մի ավտոմեքենայից իջել էր Երևանի Դրոյի փողոցի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ ու հայհոյանքներ հնչեցնելով՝ ինքնաձիգից կրակոցներ էր արձակել նրանց ուղղությամբ։ Արձակված կրակոցների հետևանքով բուժհաստատություն դիմած երիտասարդի կինը, որը ավտոմեքենայի սրահում էր, ստացել էր վնասվածքներ, իսկ հիվանդանոց տեղափոխվելուց հետո՝ մահացել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Դեպքից ժամեր անց ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին կրակոցներ արձակած անձին, բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին ու ներկայացրին դեպքի նախաքննությունը վարող մարմնին։

Նա ձերբակալվել է։ Բավրայի սահմանային անցակետում էլ, Հայաստանը լքելիս, բռնվել է նաև առանձնապես ծանր հանցագործությանը օժանդակելու մեջ կասկածվող անձ, որը ևս ձերբակալվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ինչպես հաղորդել էինք նախօրեին, հղում անելով shamshyan.com–ին, կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: