416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել է Մալաթիա–Սեբաստիայում տեղի ունեցած դաժան սպանությունը. հոսպիտալացված վիրավորը մահացել է (ՎԻԴԵՈ)

13:52
26 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ մեկ անձի սպանության, ինչպես նաև մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով, 2022 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Վանթյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգից կրակոցներ են արձակվել մի խումբ այլ անձանց ուղղությամբ, որի ընթացքում նրանցից մեկը սպանվել է, իսկ մեկ այլ տղամարդ հրազենային վիրավորումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

«Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատաձգաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1995 թվականին ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

2022 թվականի սեպտեմբերի 25-ին` ժամը 04։00-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: