416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ամուսինները 40 հազ. դոլար են գողացել օդանավում իրենց կողքը նստած կնոջից

18:13
20 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի ՆԳՆ «Շերեմետևո» օդանավակայանի Գծային վարչության հերթապահ մաս է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացի մի կին՝ խնդրելով օգնել իր գոտեպայուսակի որոնման հարցում, որը թողել է Լոս Անջելես-Մոսկվա չվերթի օդանավում. պայուսակի մեջ եղել է 40 հազ. ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է ՌԴ ՆԳՆ Կենտրոնական դաշնային շրջանի Տրանսպորտային վարչության մամուլի ծառայությունը:

Այս տեղեկատվությունը ստանալուց հետո տրանսպորտային ոստիկանությունն անմիջապես գնացել է դեպքի վայր, որտեղ այդ պահին նոր են սկսված եղել սրահի մաքրման աշխատանքները, սակայն պայուսակն արդեն այնտեղ չի եղել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու ժամանակ ուրիշի ունեցվածքի հափշտակման մեջ կասկածվել է Երևանից մի ամուսնական զույգ, որը նստած է եղել տուժածի կողքին: Ըստ բորտուղեկցողների, երբ պայուսակի տերը դուրս է եկել օդանավից, նրա հարևանները որոշ ժամանակ մնացել են իրենց տեղերում:

Շուտով նրանց տվյալները ճշտվել են, և Հայաստան նախատեսվող չվերթի գրանցման ժամանակ կասկածյալները ձերբակալվել և ուղեկցվել են հերթապահ մաս: Կինը դժվարությամբ է քայլել՝ պատճառաբանելով վատ առողջական վիճակը, սակայն, ինչպես պարզվել է, նրան քայլել խանգարել են սպորտային կոշիկներում թաքցրած փողերը: Գումարի երկրորդ մասը գտնվել է ամուսնու բաճկոնի ներսի գրպանից:

Ռուսաստանի ՆԳՆ-ի «Շերեմետևո» օդանավակայանի բաժանմունքի կողմից տվյալ քաղաքացիների նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մաս (առանձնապես խոշոր չափերի գողություն) հատկանիշներով: Կասկածյալները ձերբակալված են:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: