ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:
Փրկարարները մեծ դժվարությամբ դին տեղափոխել են անվտանգ վայր:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն
ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել
է դիակի դատաբժշկական փորձաքննություն:–0–