ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Կայծակը հարվածել է «Ուրալյան ավիաուղիներ»–ի օդանավին Սոչի վայրէջք կատարելու ժամանակ, գրում է Life–ը։
Միջադեպի հետևանքով ուղևորները և անձնակազմը չեն տուժել։
«Կայծակը հարվածել է «Ուրալյան ավիաուղիների» օդանավին վայրէջք կատարելիս։ Օդանավն այլևս թռիչքներ չի իրականացնում, այն ուղարկվել է տեխնիկական ստուգման։ Չեղարկված չվերթի ուղևորները տեղափոխվել են ավիաընկերության հաջորդ չվերթ», – նշվում է «Աերոդինամիկա» Կուբանի օդանավակայանների օպերատորի հաղորդագրության մեջ։–0–