ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանա-պարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ), բախվել դեպի ձոր իջնող բետոնե արգելապատնեշին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։ Վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում