Պայթյուն՝ Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին գտնվողզ բենզինի պահեստում. կան զոհեր և վիրավորներ
21:27
25 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։
Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։-0-