Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
10:52
24 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 23-ին, ժամը 19:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափին հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից հեռացած նավակ։
Ջրափրկարարները նավակը, որի մեջ եղել են քաղաքացիներ Հ.Գ.-ն (ծնված 2006 թ.) և Ո.Մ.-ն (ծնված 2005 թ.), մոտեցրել են ափին:–0–