Շուրջ 5 հազար դոլարի վնաս. Սյունիքում ապօրինի հատվել է հսկա ընկուզենի (ՖՈՏՈ)
13:31
08 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող համայնքի հարակից տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։