394.24
7.12
405.93
+23
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 64 հազար եվրո. հայկական բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն հափշտակել է ավանդատուի գումարը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

15:47
11 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ավանդատուի՝ առանձնապես խոշոր չափերով գումարները խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ դեռևս 2015թ. հոկտեմբերին հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը, որի շարջանակներում որպես մեղադրյալ էր ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի ֆինանսական խորհրդատուն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ 2016թ. փետրվար ամսին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ մեղադրյալի գտնվելու վայրը պարզված չլինելու և քննությունից թաքնվելու հիմքով, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ գործողությունների արդյունքում 2021թ. մեղադրյալը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, և քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը, 2013-2015թթ. աշխատելով բանկերից մեկի Էջմիածնի մասնաճյուղում որպես ֆինանսական խորհրդատու, խարդախությամբ հափշտակել է համաքաղաքացու կողմից բանկի մասնաճյուղում որպես ավանդ ներդրված գումար:

Մասնավորապես՝ ավանդատուն 2010թ. սեպտեմբերին նշված մասնաճյուղում մեկ տարի ժամկետով ներդրել է 50.000 եվրո գումարի չափով ավանդ, որից հետո բացակայել է հանրապետությունից և 2011թ. սեպտեմբերին բանկ չի ներկայացել: Բանկի աշխատակիցը, օգտվելով այդ հանգամանքից, որոշել է հափշտակել քաղաքացու ավանդի գումարը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միայնակ չի կարող հասնել իր նպատակին՝ բանկի աշխատակիցը, գործով չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ, մշակել և իրականացրել է խաբեության եղանակով նշված ավանդը հափշտակելու ծրագիր:

Այսպես, ավանդատուի բացակայության պայմաններում վերակնքել է ավանդի պայմանագիրը, որից հետո՝ 2014թ. սեպտեմբերին՝ ավանդի հերթական մարման օրը, ավանդը չի երկարաձգել, այլ մարել է երկու կեսով. 29.588.99 եվրո գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, իսկ 30.000 եվրո գումարը՝ հաճախորդի արտարժութային հաշվին:

Այնուհետև հաճախորդի անունից ներկայացրել է կեղծ բովանդակությամբ դիմում, որով իբր խնդրել է վերաթողարկել բանկային քարտը՝ այդ կերպ ստանալով և տնօրինելով այն, իսկ որոշ ժամանակ անց՝ 2015թ. մարտին՝ մինչև պայմանագրային ժամկետի ավարտը, իրականացրել է ավանդի խզում և ավանդի գումարը փոխանցել է հաճախորդի քարտային հաշվին, որից հետո խաբեության եղանակով ՀՀ-ում գործող տարբեր բանկոմատներից կանխիկացրել և հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 63.874 եվրո գումար և արտասահմանում հարազատի բուժման հարցերով զբաղվելու կեղծ պատրվակով աշխատանքից ազատվել է ու դիմել փախուստի՝ լքելով ՀՀ սահմանները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բանկի աշխատակցին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը:

Վերջինիս վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին:  
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները: