ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 6–ամյա երեխա է վրաերթի ենթարկվել։
Загружается новость ... "Лево"
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոտովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Մայիսի 10-ին, ժամը 15.55-ին, ՃՈ է ներկայացել 32-ամյա վարորդը և տվել բացատրություն, որ երեխային վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Քննությունը շարունակվում է։–0–