438.03
4.45
404.16
-2
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում թմրամիջոցների գաղտնի լաբորատորիայի հայտնաբերման հետքերով․ ձերբակալվել են Ռուսաստանի և Հարավային Կորեայի քաղաքացիներ (ՖՈՏՈ)

14:51
30 Նոյեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, աճեցնելու դեպքի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել է Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցում գտնվող երկհարկանի տանը թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա:

Հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր 218 հատ կանեփ բույսի նմանվող թուփ, պլաստմասե տարաներ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող՝ ընդհանուր 6599,199 գրամ քաշով զանգվածներ, կշեռք, որի վրա առկա են եղել սպիտակ բյուրեղանման զանգվածի և դեղնականաչավուն գույնի բուսական զանգվածի հետքեր, փաթեթներով սպիտակ փոշենման զանգվածներ, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավեցնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, կանեփի թփերի աճեցման համար նախատեսված տարաներ, թփերը ջրելու համար նախատեսված համակարգ և այլն։

Պարզվել էր, որ թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիայում, ըստ առկա տվյալների, աշխատել է նաև այլ երկրից ժամանած մասնագետ:

Նշված հանցագործությունն առերևույթ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է չորս անձ, որոնցից երկուսը՝ կանայք՝ Երևան և Վայք քաղաքներից, մեկ տղամարդ՝ ՌԴ քաղաքացի և մեկ տղամարդ՝ Հարավային Կորեայի քաղաքացի։

Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վերջիններիս ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ այն բանի համար, որ վերջիններս, նախնական համաձայնության գալով, 2023թ. ապրիլ 21-ին վարձակալել են Երևան քաղաքի Նորքի Այգիներ փողոցի երկհարկանի առանձնատունը, որտեղ «Մարիխուանա» տեսակի թմրանյութ ստանալու նպատակով բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ հարմարություններ՝ օդափոխության և լուսային համակարգերով, ապա պլաստմասե և այլ տարաների մեջ ցանել և հատուկ պայմաններում իրացման և շահույթ ստանալու նպատակով աճեցրել են թվով 218 հատ «Կանեփ» տեսակի բույսերին նմանվող բույսեր:

Այնուհետև, հատուկ հարմարությունների պայմաններում աճեցված տետրոհիդրոկանաբինոլ պարունակող «Կանեփ» բույսերի հասունացված ցողունները վերամշակել են, ապա իրացման նպատակով բաժանել հավասարաչափ մասերի, փաթեթավորել են և վաճառել այլ անձանց:

Նրանցից երկու տղամարդկանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խմբի մյուս՝ կին անդամների նկատմամբ ևս կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նշված վարույթով լայն ծավալով շարունակվող նախաքննության ընթացքում նաև բացահայտվել է թմրամիջոցների պատրաստման ևս մեկ օբյեկտ։

Մասնավորապես, խուզարկություն է կատարվել նաև Երևան քաղաքի Հերացու փողոցի շենքերից մեկի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածներով, տարբեր գույների պոլիէթիլենային և «Զիպ» ընդհանուր շուրջ 80 փաթեթ, դեղնականաչավուն զանգվածի հետքերով 4 պլաստմասե տարա, 2 պարկ՝ լցված սերմերի կտերով, 3 հատ մոխրացված հետքերով ծխամորճ, կշեռք և ապակե սրվակ՝ դեղնականաչավուն զանգվածի հետքերով, 2 հատ մետաղական աղաց, մեկանգամյա օգտագործման ձեռնոցների տուփ, համակարգիչներ, բջջային մի քանի հեռախոսներ, բանկային քարտեր և այլ իրեր ու առարկաներ։

Հայտնաբերված՝ թմրամիջոցների նմանվող զանգվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջացառումներ՝ թմրամիջոցներ աճեցնելու, պատրաստելու նշված դեպքի բոլոր հանգամանքները, թմրամիջոցների պատրաստման և ապօրինի շրջանառության մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է վերջիններիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
17 Հուլիսի 2023
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Ճապոնիայում անցկացված Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում
20:40
06 Հուլիսի 2020
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից (ՎԻԴԵՈ)
Շուրջ 850 մարդ է տարհանվել Դալմա մոլից ու Մեգամոլից. ՎԻԴԵՈ
12:38
20 Ապրիլի 2020
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Երևանում կովն ընկել է ջրանցքը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
13:47
19 Փետրվարի 2020
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից. փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում
Արագածոտնում 1,5–ամյա երեխան ընկել է 3–րդ հարկից, բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկի կյանքը
15:47
27 Սեպտեմբերի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարները դուրս են բերել ջրանցքում արգելափակված շանը:
14:37
15 Օգոստոսի 2019
Կարծես կրկին ծնվեցին. Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների մեջ հայեր կային
Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող А321 օդանավում եղել է անձնակազմի 7 անդամ և 229 ուղևոր:
14:46
06 Օգոստոսի 2019
Հայաստանում հարսանեկան բում է նկատվում
Միաժամանակ ամուսնալուծությունների թիվը երկրում հաշվետու ժամանակաշրջանում` 2018 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 6,4%-ով:
19:19
05 Օգոստոսի 2019
Հովսեփ Գևորգյանի անձնուրաց արարքը. Երիտասարդը հաշմանդամ կնոջը փրկել է այրվող տնից (ՖՈՏՈ)
Հրդեհ է տեղի ունեցել Կամենսկ–Շախտինսկի առանձնատանն օգոստոսի 1–ին։
12:59
27 Հուլիսի 2019
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը
Երևանում փրկարարներն օգնության են հասել ջրանցքում հայտնված շանը։
10:52
24 Հուլիսի 2019
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից (ՎԻԴԵՈ)
Սևանում փրկարարները 2 անչափահասի են փրկել. նրանք նավակով հեռացել էին ափից:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
14:57
11 Հուլիսի 2019
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին
Փրկության օպերացիա. Երևանում փրկարարներն օգնել են ճնճղուկի ձագին: