421.65
4.55
388.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ–ից Հայաստան դրամական փոխանցումների «Ոսկե հավելված»՝ IDpay

14:56
22 Հունիսի 2023

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. IDpay հավելվածը, որը հնարավորություն է տալիս ակնթարթորեն և շահավետ պայմաններով կատարել դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում:

Այս և շատ այլ հարցերի մասին զրուցել ենք նախագծի հիմնադիրներից մեկի՝ Ֆելիքս Խաչատրյանի հետ:

- Այս պահին IDpay հավելվածը բավականին տարածված ծառայություն է Ռուսաստանից Հայաստան փոխանցումներ կատարելու համար: Ձեր կարծիքով ի՞նչը դարձավ նման հաջողության գլխավոր գործոնը:

- Նախ Ռուսաստանից Հայաստան կատարվող փոխանցումների համար մենք ներդրեցինք սովորական ծառայություններից տարբերվող բացառիկ ֆինտեխ լուծում, ինչի շնորհիվ հավելվածը արագ է, շահավետ ու հարմար: Իմ կարծիքով, հենց սրանք են հավելվածի հաջողության երեք հիմնական գործոնները, քանի որ փոխանցումները կատարվում են ակնթարթորեն, բավականին ցածր միջնորդավճարով՝ ընդամենը 0,9%: Եվ ամենակարևորը՝ հավելվածից օգտվելու համար պարզապես անհրաժեշտ է ներբեռնել այն, գրանցվել, անցնել հեռահար նույնականացում և գումար փոխանցել ցանկացած ռուսական բանկային քարտից ցանկացած հայկական բանկային քարտի: Մենք ուրախ ենք, որ օգտատերերը գնահատել են հավելվածի հնարավորությունները և ընտրել են այն՝ որպես իրենց փոխանցումների հիմնական մեթոդ:

IDpay

- Ինչպես պարզվեց, այն գնահատել են ոչ միայն օգտատերերը. IDpay հավելվածն արժանացել է «Ոսկե կայք» մրցույթի Գրան պրի մրցանակին «Բանկային և ֆինանսական ծառայություն» անվանակարգում: Որքա՞ն կարևոր է դա Ձեզ համար:

- Միշտ հաճելի է մրցանակներ ստանալ, հատկապես, եթե դրան արժանի ես (ծիծաղում է, խմբ.): Իրականում, մեզ համար կարևորագույն մրցանակն այն է, որ օգտատերերը մնում են մեզ հետ երկար ամիսներ, մեկ անգամ չէ, որ փոխանցում են կատարում, այլ կանոնավոր կերպով օգտվում են հավելվածից: Մեր օգտատերերի կողմից հետադարձ կապի հիման վրա մենք մշտապես բարելավում ենք ծառայությունն ու այն դարձնում ավելի շահավետ և հարմար՝ սկսած վիզուալ փոփոխություններից՝ օգտատերերին ներկայացնելով ավելի հարմարավետ և հաճելի ինտերֆեյս, մինչև սպասարկման որակ, ինչին մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում: Բայց ամենակարևորը հավելվածի գործառույթների ընդլայնումն է ու օգտատերերի համար լրացուցիչ առավելությունները:

- Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, վերջին տարվա ընթացքում Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը կտրուկ աճել է: Որևէ խնդրի հետ բախվե՞լ եք ծառայության մատուցման ժամանակ:

- Ծառայությունը գործարկվել է դեռևս 2020թ.-ին և , հիմա արդեն կարող ենք հստակ ասել՝ հաջողել, չէ՞ որ դրամական փոխանցումները Ռուսաստանից Հայաստան միշտ են պահանջված եղել, սակայն 2022թ.-ին, իհարկե, ծառայության նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելացավ: Դրանով պայմանավորված՝ իհարկե, մենք բախվել ենք բազմաթիվ հարցերի , որոնք օպերատիվ լուծման կարիք են ունեցել: Հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր թիմին մեծ մասամբ դա հաջողվել է, և օգտատերերը զգացել են նվազագույն անհարմարություններ: Հիմա, կարելի է ասել, որ մասշտաբայնացման հիմնական տեխնիկական հարցերը լուծված են, և հարթակը թևակոխել է առաջադեմ զարգացման փուլ:

- Կոնկրետ ո՞ր ուղղությամբ է նախատեսված հավելվածի զարգացումը, և ի՞նչ կտեսնեն մեր օգտատերերը մոտ ապագայում:

- Մշակում ենք շատ հետաքրքիր թարմացումներ, և ես վստահ եմ, որ մեր օգտատերերն ըստ արժանվույն կգնահատեն նոր գործառույթները: Դա վերաբերում է և′ սահմանաչափերի ավելացմանը, և′ Հայաստանից փոխանցումներ ստանալու հնարավորությունների ընդլայնմանը: Նախատեսում ենք ընդլայնել նաև ծառայության աշխարհագրությունը և այլն: Բոլոր գաղտնիքները չես բացահայտի (ժպտում է, խմբ.):-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
12 Սեպտեմբերի 2020
Ազատ թռիչք. օդաչու Դիանա Սահակյանի «թևավոր» տուրիզմը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
31–ամյա Դիանան փոքր տարիքից երազել է երկնքի մասին։ Ընտանիքի աջակցությամբ նա ձեռք է բերել Cessna 172 տիպի փոքր ինքնաթիռ, իսկ Եղվարդից ոչ հեռու կառուցվել է թռիչքուղի. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:27
28 Մայիսի 2020
Արարատ. ոգեշնչման փարոս
Ինչու՞ ոգեշնչող լեռան լուսանկարների ցուցահանդես, և ինչու՞ ԱՐԱՐԱՏ թանգարանում։ Մեր հարցերին է պատասխանել Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանը։
19:49
30 Ապրիլի 2020
«Մնա տանը» ԵԿԳ-ի հետ․ վայելիր ARARAT կոնյակը և զգա ամռան համը
Այս օրերին, երբ Երևանի թանգարանները փակ են հարգելի պատճառներով, մեզ հետաքրքրեց, թե ինչ խորհուրդներ կարող են տալ թանգարանների աշխատակիցները #ՄնաՏանը կոչն առավել հետաքրքիր դարձնելու համար: Հարցերն ուղղեցինք ԱՐԱՐԱՏ թանգարանի էքսկուրսավար Ջեմմա Միրզոյանին:
18:33
14 Մարտի 2019
Սրբուկը` ստեղծագործելու, բաղձալի երազանքի և «Եվրատեսիլի» ելույթի մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ, ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
Հայաստանը «Եվրատեսիլ 2019»–ում ներկայացնող երգչուհի Սրբուկը բլից հարցազրույց է տվել «Նովոստի–Արմենիա» գործակալությանը։
15:14
06 Ապրիլի 2018
Վ. Խոտինենկո. Հայաստանը զարմանալի, հրաշքներով լի երկիր է
Հայաստանից ստացած տպավորությունների, ժամանակակից կինոարդյունաբերության և դրա զարգացման հնարավորությունների մասին խոսել է կինոռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ  Վլադիմիր Խոտինենկոն։