418.04
4.21
392.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)

11:01
26 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաներն ու հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի շրջանային հիվանդանոցում կազմակերպված հումանիտար–բժշկական ակցիայի շրջանակում առաջին անգամ տեղի բնակչուհուց ծնունդ են ընդունել, հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

роды Мартакерт

Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել հղի կին, ով բողոքել է որովայնի շրջանում առկա ցավերից։ Հիվանդանոցի ադմինիստրացիան, իմանալով, որ հիվանդանոցում և քաղաքում չկա բժշկական մասնագետ, որոշել է դիմել ռուս խաղաղապահ–բժիշկներին։ Հատուկ նշանակության ռուսական բժշկական ջոկատի բժիշկները, ունենալով մեծ փորձ և պրոֆեսիոնալ պատրաստվածություն, որակյալ օգնություն են ցուցաբերել և փրկել են կնոջն ու երեխային։

«Բժշկական ջոկատի համար սա առաջին ծննդաբերությանն է, և այն հաճախ չի կիրառվում ռազմական բժշկության մեջ։ Կեսարյան հատման վիրահատության ժամանակ, ըստ արձանագրության, նորածնին պետք է ընդունի մանկաբույժ–նեոնատոլոգը։ Ես իմ պրոֆեսիոնալ գործունեությունը սկսել եմ որպես մանկական անեսթեզիոլոգ, աշխատել եմ նաև նորածինների հետ։ Ստիպված էի հանդես գալ ոչ միայն որպես անեսթեզիոլոգ, այլ նաև որպես նեոնատոլոգ։ Ծնվեց տղա, մայրիկը հենց վերակենդանացման բաժանմունքում նրան անվանակոչեց Հովհաննես։ Տղան ծնվել է 4կգ 250 գրամ քաշով, 49սմ հասակով», – պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկ–անեսթեզիոլոգ Անատոլի Ախապկինը։

«Առավոտյան մեր ծննդկանը դիմեց մեզ` երկունքի ցավերով։ Ես դիմեցի մեր ռուս գործընկերներին։ Նրանք միանգամից արձագանքեցին և արագ եկան հիվանդանոց։ Մենք չունեինք նեոնատոլոգ, բայց բարեբախտաբար ձեր բժիշկները, այնտեղ կար նաև մանկաբույժ, նա մեզ օգնեց, և մենք արեցինք կեսարյան հատում։ Ամեն ինչ անցավ բարեհաջող երեխայի և մայրիկի համար։ Շնորհակալ ենք ռուսական խաղաղապահ ուժերի մեր գործընկերներին։ Նրանց շնորհիվ մենք ամեն ինչ արեցինք ժամանակին», – նշել է Մարտակերտի շրջանային հիվանդանոցի մանկաբարձ–գինեկոլոգ Լուսինե Իսկանդարյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: